Քննարկվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կարող են ներառել բրիտանական և ֆրանսիական զnրքերի տեղակայումը և ԱՄՆ աջակցությունը․ Ռուբիո

Tert.am-ը գրում է․ Քննարկվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կարող են ներառել բրիտանական և ֆրանսիական զորքերի տեղակայումը և ԱՄՆ աջակցությունը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Առանց ամերիկյան անվտանգության երաշխիքների՝ եվրոպական զորքերի տեղակայումը Ուկրաինայում իմաստ չի ունենա»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ … Read more

Մենք ո՞նց կարող ենք բանակ ունենալ, եթե ծառայության անբաժանելի մաս չէ կրթությունը․ վարչապետ

Մենք ո՞նց ենք պատկերացնում բանակ՝ առանց կրթության։ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով պաշտպանության նախարարություն իր այցի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տարիներ շարունակ մի իրավիճակ ենք ունեցել, երբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դիմորդների թիվը շարունակաբար նվազել է, մենք ասել ենք՝ բանակ, բայց դա նշանակել է բանակի անկում։ Հաջորդ սերունդը՝ Մոնթե … Read more

Պետքարտուղար Ռուբիոյի ելույթը Սենատում. ի՞նչ երաշխիքներ կստանա Կիևը պատերազմից հետո

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընդհանուր համաձայնությունն արդեն ձեռք է բերվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև։ «Այժմ շատ խոսակցություններ կան անվտանգության երաշխիքների մասին, և դա մի հարց է, որի շուրջ արդեն կա ընդհանուր համաձայնություն, եթե խոսենք Ուկրաինայի մասին», — նշել է Ռուբիոն։ Պետքարտուղարը հստակեցրել է, թե … Read more

Փաշինյանն ամեն տեսակի կապիկություն անելու է, միայն թե իր մասին խոսեն․ Կարապետ Պողոսյան

Ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն այն կարծիքին է, որ ՔՊ-ի կողմից հունվարի 27-ը տարբեր ժամանակներում Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելը «հերթական ՔՊ-ական ֆեյք միջոցառումն է», որն ըստ նրա՝ կապ չունի հայ ազգի հետ։ «Նախ՝ ընտրություններից առաջ Փաշինյանը փորձեց իր ընտրազանգվածին ինչ-որ կերպ ցույց տալ, որ իր համար կարևոր է հայրենիքը և հայրենիքի համար նահատակվածների … Read more

Ո՞նց կարող է բանակի համազգեստը 15, 20 տարի լինել նույնը․ Նիկոլ Փաշինյանը՝ նոր համազգեստի մասին – Tsayg

Բանակում տեղի ունեցած տեսանելի փոփոխություններից մեկը համազգեստինն է, որը սկսված է և որը պետք է շարունակվի։ Այս մասին Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով պաշտպանության նախարարություն իր այցի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարծում եմ, որ մենք որակական նոր համազգեստ ենք ունենալու, որը կարևոր է։ Ընդ որում, դա դեռ նախնական դաշտային համազգեստի նմուշներն են։ Մենք … Read more

Հունվարի 29-ին պլանային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 29-ին ժամը 10:00-ից մինչև հունվարի 30-ը 10:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ ք. Բյուրեղավան, գ. Արզնի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ադրբեջանում ծնելիության մակարդակն անկախությունից ի վեր ամենացածր մակարդակի վրա է

Անցյալ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Ադրբեջանում ծնվել է 80,802 երեխա։ 2025 թվականի վերջին այս թիվը կարող է հասնել մոտավորապես 95,000 ծնունդների, ինչը երկրի 34 տարվա անկախության ամենացածր մակարդակն է։ Մեկնաբանելով իրավիճակը՝ Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) անդամ Ջեյհուն Մամեդովը նշել է, որ բնակչության նվազման խնդիրը բնորոշ չէ միայն Ադրբեջանին։ Նա հավելել է, որ այս գործընթացը տեղի … Read more

Նորից օտարում են․ «Պասկևիչի բլուր»-ն ու Նորագյուղը՝ Կառավարության նիստի օրակարգում

Հասարակություն Նորից օտարում են․ «Պասկևիչի բլուր»-ն ու Նորագյուղը՝ Կառավարության նիստի օրակարգում Աջակցիր «Ա1+»-ին Նորագյուղ թաղամասը կճանաչվի հանրային գերակա շահ: Մինչ այդ կառավարության վաղվա նիստում ընդգրկված է Երեւանի քաղաքապետին լիազորություն տալու հարցը:  Համաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի՝ եթե տարածքի ձեռքբերողը Երևանի համայնքը չէ, և եթե օտարվող գույքը գտնվում է Երևան … Read more

Միասնական աղոթք հանիրավի կալանավայրում գտնվող Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի և հոգևոր հայրերի համար

Արագածոտնի թեմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 29-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Սաղմոսավանք վանական համալիրում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթք։ Ժամերգության ընթացքում աղոթք կբարձրացվի հանիրավի կալանավայրում, անազատության մեջ գտնվող Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ժողովրդի համար։

Նարեկ Կարապետյանը հանդիպել է հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածների հետ (Տեսանյութ)

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդիպել է հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածների հետ։ «Շատերը չունեն իրենց հարիր աշխատանք: Մենք հանձնառել ենք ստեղծել 300.000 նոր աշխատատեղ՝ տալով արժանապատիվ լուծում: Նրանք, առավել ևս, արժանի են դրան»,- անդրադառնալով նախկին զինվորականներին աշխատանքով ապահովելու խնդրին՝ գրել է Կարապետյանը: