Միասնական աղոթք հանիրավի կալանավայրում գտնվող Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի և հոգևոր հայրերի համար

Արագածոտնի թեմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 29-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Սաղմոսավանք վանական համալիրում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթք։

Ժամերգության ընթացքում աղոթք կբարձրացվի հանիրավի կալանավայրում, անազատության մեջ գտնվող Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ժողովրդի համար։

Leave a Comment