Խաղաղությունն աշխատում է, պտուղները տեսնում ենք ամեն օր. Թորոսյան. տեսանյութ

Աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնված ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հետդարձի ճանապարհին սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով անցկացրած արդյունավետ օրվա և օրվա ավարտի ամենակարևոր լուրի՝ Բաքվից վերադարձած հայրենակիցների մասին: «Խաղաղությունն աշխատում է, խաղաղության պտուղները տեսնում ենք ամեն օր: Ես մշտապես ասել եմ, որ մեր հայրենակիցների վերադարձը տեսնում եմ հենց խաղաղության միջոցով, ոչ թե անկանոն … Read more

Չանչարևիչը նոր ակումբ ունի

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է Սերբիա։ 36-ամյա ֆուտբոլիստն արդեն միացել է բելգրադյան ԻՄՏ ակումբին։ Տեղափոխությունը կայացել է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ դարպասապահը վերջերս էր հեռացել «Նոայից»։ Սերբիայի ընթացիկ առաջնությունում Չանչարևիչի նոր թիմը 20 տուրից հետո վաստակել է 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ մինչ «Նոային» միանալը … Read more

Երևանի չորս վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի չորս վարչական շրջանում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 6-12-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հունվարի 6-9-ը և 11-12-ը, Արաբկիրում՝ հունվարի 6-9-ը, Նոր Նորքում՝ հունվարի 10-ին, … Read more

Բագրատ սրբազանը բանտարկվեց՝ որպես ընդդիմության միասնական առաջնորդ, խաղադաշտից դուրս հանվելու համար. իրավապաշտպան

Միջազգային կառույցների դուռը գալ ու նամակներ փոխանցելը խոսում է այն մասին, որ հենց ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի. Նաիրա Կարապետյան -Նարեկ Սամսոնյանի հացադուլը առաջին հերթին ի պաշտպանություն ժողովրդավարության է: Եվ այսօր միջազգային կառույցների դուռը գալ ու նամակներ փոխանցելը խոսում է այն մասին, որ հենց ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի: Կարող է տպավորություն լինի, որ եկել ենք աջակցելու … Read more

ԱՄՆ Սենատը ցանկանում է արգելել երկրի զինված ուժերին գրավել ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքները. FT

ԱՄՆ Սենատ է ներկայացվել օրինագիծ, որով արգելվում է ԱՄՆ զինված ուժերին գրավել ՆԱՏՕ-ի դաշնակիցների որևէ տարածք։ Դա հիմնականում վերաբերում է Գրենլանդիային, որի նկատմամբ, ըստ Financial Times-ի, «հավակնություններ ունի» նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Օրինագիծն արգելում է Պենտագոնին և ԱՄՆ պետքարտուղարությանն օգտագործել Կոնգրեսի ֆինանսավորումը՝ «ՆԱՏՕ-ի անդամ պետության տարածքը շրջափակելու, գրավելու, բռնակցման ենթարկելու, ռազմական գործողություններ իրականացնելու … Read more

ՌԴ ՔԿ–ն ավարտել է Թաթուլյանի հանցախմբի մի քանի մասնակիցների նկատմամբ հետաքննությունը

https://arm.sputniknews.ru/20260114/rd-qkn-avartel-e-tatuljani-hancakhmbi-mi-qani-masnakicneri-nkatmamb-hetaqnnutjuny-97755257.html ՌԴ ՔԿ–ն ավարտել է Թաթուլյանի հանցախմբի մի քանի մասնակիցների նկատմամբ հետաքննությունը ՌԴ ՔԿ–ն ավարտել է Թաթուլյանի հանցախմբի մի քանի մասնակիցների նկատմամբ հետաքննությունը Sputnik Արմենիա Քրեական աշխարհում «Ռոբսոն» մականունով հայտնի Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցյալ տարվա նոյեմբերին: 14.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-14T20:18+0400 2026-01-14T20:18+0400 2026-01-14T20:18+0400 ռուսաստան ռուբեն թաթուլյան ալեքսանդր բաստրիկին https://cdn.am.sputniknews.ru/img/1040/87/10408710_0:0:1000:563_1920x0_80_0_0_7829c0692d9f9bea50dd1f98cfe39f5d.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – … Read more

«ՔՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում Շիրակում 52 գրադարան է փակվել». Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում Շիրակում գրադարանների «ջարդ» է կազմակերպվել՝ 52 փակված գրադարանՇիրակի մարզպետարանին նոյեմբերի 28-ին հարցում ենք ուղրակել, պահանջելով տեղեկատվություն այն մասին, թե 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը Շիրակի մարզի տարածքում ըստ համայնքների որքա՞ն գրադարաններ են փակվել կամ դադարեցրել … Read more

Aurora News | Նազելի Բաղդասարյանը դիմել է լրագրողներին

Հարգելի՛ լրագրողներ, խնդրում ենք առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձված անձանց թեմային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: «Հորդորում ենք հարգել նրանց և նրանց ընտանիքների անձնական կյանքի իրավունքը, ինչպես նաև իրենց կողմից կայացված որոշումները՝ հանրայնացման, տեսալուսանկարահանման կամ հրապարակայնության այլ ձևերի վերաբերյալ»,- գրել է Բաղդասարյանը: … Read more

Aurora News | ԱՄՆ-ում ձերբակալվել է The Washington Post-ի լրագրողը՝ գաղտնի տեղեկատվության արտահոսքի համար

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է, որ անցյալ շաբաթ Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության խնդրանքով խուզարկվել է The Washington Post-ի լրագրողի տունը՝ գաղտնի տեղեկատվության արտահոսքի հետաքննության շրջանակներում։ Բոնդիի խոսքով՝ լրագրողը ստացել և հրապարակել է Պենտագոնի կապալառուի կողմից անօրինական կերպով փոխանցված գաղտնի տեղեկատվություն։ Բոնդին պարզաբանել է, որ լրագրողն արդեն ձերբակալվել է և գտնվում է կալանքի տակ։ … Read more

Aurora News | Առաջարկվում է արգելել պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի առկայությունը կամ օտարումը. մանրամասներ

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագիծն հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել նախարարի … Read more