ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է, որ անցյալ շաբաթ Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության խնդրանքով խուզարկվել է The Washington Post-ի լրագրողի տունը՝ գաղտնի տեղեկատվության արտահոսքի հետաքննության շրջանակներում։
Բոնդիի խոսքով՝ լրագրողը ստացել և հրապարակել է Պենտագոնի կապալառուի կողմից անօրինական կերպով փոխանցված գաղտնի տեղեկատվություն։
Բոնդին պարզաբանել է, որ լրագրողն արդեն ձերբակալվել է և գտնվում է կալանքի տակ։ Իշխանությունները ներկայումս չեն հրապարակում հետաքննության այլ մանրամասներ։