Գողության և մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 13-ին Զաքյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 71-ամյա մի տղամարդու: Նա 2025 թվականի հունվարի 17-ից հետախուզվում էր գողության և մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։ Գնահատեք հոդվածը