https://arm.sputniknews.ru/20260115/ukrainajum-cankacats-otarerkrja-zvorakhumb-orinakan-tirakh-e-mer-zinuzhi-hamar-rd-agn-97792673.html
Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա զորախումբ օրինական թիրախ է մեր զինուժի համար. ՌԴ ԱԳՆ
Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա զորախումբ օրինական թիրախ է մեր զինուժի համար. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է՝ Ռուսաստանի տարածքի խորքին հարվածելու համար Կիևի կողմից բրիտանական հրթիռային սպառազինության հնարավոր օգտագործումը… 15.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-15T18:48+0400
2026-01-15T18:48+0400
2026-01-15T18:50+0400
ռուսաստան
ուկրաինա
զորք
մարիա զախարովա
մեծ բրիտանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0f/97783409_0:0:1595:897_1920x0_80_0_0_a109ab6cd1c37da4451f08b79b106f3e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած օտարերկրյա ռազմական զորախումբ կդիտվի որպես օրինական թիրախ Ռուսաստանի զինված ուժերի հարվածների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ։«Բրիտանականը բացառություն չի լինի», – հավելել է նա։Նա նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանի տարածքի խորքերին հարվածելու նպատակով բրիտանական հրթիռային զենքի հնարավոր օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ Լոնդոնը ճանաչվի որպես հակամարտության անմիջական կողմ: Զախարովայի խոսքով՝ նման գործողությունները կունենան համապատասխան հետևանքներ։ԶՈւ–ն 2026–ին 8 բնակավայր է վերահսկողության տակ առել հատուկ գործողության գոտում. Գերասիմով«Հունվարի 11-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար նոր բարձր ճշգրտության «Nightfall» բալիստիկ հրթիռներ են մշակվում, որոնք ունեն ավելի քան 500 կիլոմետր հեռահարություն և հաղթահարում են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցությունը: Ռուսաստանի տարածքին հարվածելու նպատակով այս կամ ցանկացած այլ հրթիռային սպառազինության հնարավոր կիրառումը միայն մոտեցնում է այն պահը, որ Լոնդոնը հայտարարվի որպես հակամարտության կողմ՝ դրանից բխող պատասխան հակազդեցության բոլոր միջոցներով», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:Զախարովայի հայտարարությունները հնչել են Արևմուտքի երկրներում Ուկրաինայի համար հնարավոր «անվտանգության երաշխիքների» քննարկումների ֆոնին: Հունվարի սկզբին Փարիզում կայացել է այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը, որին մասնակցել են մասնավորապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Հանդիպման արդյունքներով համաձայնեցվել է Ուկրաինայի տրամադրվող երկարաժամկետ ռազմական աջակցությունը շարունակելու, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում նրա տարածքում օտարերկրյա զորքեր տեղակայելու մտադրության մասին հռչակագիր:Ուիտկոֆն ու Քուշները մտադիր են Մոսկվա այցելել բանակցելու համար. ԶԼՄՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերը Ուկրաինայում տեղակայելու ցանկացած սցենար կտրականապես անընդունելի է Ռուսաստանի համար և ունի իրավիճակի կտրուկ սրացման ռիսկ: Արտասահմանյան ուժերի տեղակայման հնարավորությունը, որի մասին բարձրաձայնել էին Մեծ Բրիտանիան և մի շարք այլ եվրոպական երկրներ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը որակել էր որպես ռազմական գործողությունների շարունակման հրահրում:ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել էր, որ Կիևի ռեժիմն ավելի ու ավելի քիչ տարածք ունի որոշումներ կայացնելու ազատության համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանի բանակի հարձակողական գործողությունները Կիևին խաղաղ կարգավորում պարտադրելու ձև են, իսկ հակամարտության շարունակությունն ուկրաինական կողմի համար անիմաստ է և վտանգավոր:
ուկրաինա
մեծ բրիտանիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0f/97783409_126:0:1322:897_1920x0_80_0_0_51f3ae46350f2f08160bab264b1ee0f7.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, զորք, մարիա զախարովա, մեծ բրիտանիա
ռուսաստան, ուկրաինա, զորք, մարիա զախարովա, մեծ բրիտանիա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է՝ Ռուսաստանի տարածքի խորքին հարվածելու համար Կիևի կողմից բրիտանական հրթիռային սպառազինության հնարավոր օգտագործումը կարող է հանգեցնել Լոնդոնի ճանաչմանը, որպես հակամարտության անմիջական կողմ:
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած օտարերկրյա ռազմական զորախումբ կդիտվի որպես օրինական թիրախ Ռուսաստանի զինված ուժերի հարվածների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ։
«Բրիտանականը բացառություն չի լինի», – հավելել է նա։
Նա նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանի տարածքի խորքերին հարվածելու նպատակով բրիտանական հրթիռային զենքի հնարավոր օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ Լոնդոնը ճանաչվի որպես հակամարտության անմիջական կողմ: Զախարովայի խոսքով՝ նման գործողությունները կունենան համապատասխան հետևանքներ։
«Հունվարի 11-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար նոր բարձր ճշգրտության «Nightfall» բալիստիկ հրթիռներ են մշակվում, որոնք ունեն ավելի քան 500 կիլոմետր հեռահարություն և հաղթահարում են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցությունը: Ռուսաստանի տարածքին հարվածելու նպատակով այս կամ ցանկացած այլ հրթիռային սպառազինության հնարավոր կիրառումը միայն մոտեցնում է այն պահը, որ Լոնդոնը հայտարարվի որպես հակամարտության կողմ՝ դրանից բխող պատասխան հակազդեցության բոլոր միջոցներով», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովայի հայտարարությունները հնչել են Արևմուտքի երկրներում Ուկրաինայի համար հնարավոր «անվտանգության երաշխիքների» քննարկումների ֆոնին: Հունվարի սկզբին Փարիզում կայացել է այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը, որին մասնակցել են մասնավորապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Հանդիպման արդյունքներով համաձայնեցվել է Ուկրաինայի տրամադրվող երկարաժամկետ ռազմական աջակցությունը շարունակելու, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում նրա տարածքում օտարերկրյա զորքեր տեղակայելու մտադրության մասին հռչակագիր:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերը Ուկրաինայում տեղակայելու ցանկացած սցենար կտրականապես անընդունելի է Ռուսաստանի համար և ունի իրավիճակի կտրուկ սրացման ռիսկ: Արտասահմանյան ուժերի տեղակայման հնարավորությունը, որի մասին բարձրաձայնել էին Մեծ Բրիտանիան և մի շարք այլ եվրոպական երկրներ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը որակել էր որպես ռազմական գործողությունների շարունակման հրահրում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել էր, որ Կիևի ռեժիմն ավելի ու ավելի քիչ տարածք ունի որոշումներ կայացնելու ազատության համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանի բանակի հարձակողական գործողությունները Կիևին խաղաղ կարգավորում պարտադրելու ձև են, իսկ հակամարտության շարունակությունն ուկրաինական կողմի համար անիմաստ է և վտանգավոր: