Նման արժեքներով, նման մտածելակերպով, նման ազգային տրամադրությամբ ու տրամադրվածությամբ մենք ինքներս մեզ կինքնաոչնչացնենք․ Գագիկ Առուշանյան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Չէի ուզում անդրադառնալ երեկվա ողբերգությանը, քանի որ ողջ համացանցը առանց այն էլ ողողված էր մեկը մյուսից էժան ու անարգալից գրառումներով, բայց կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել… ———— Նախ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին և հարազատներին, սա խորը … Read more

«Լուկաշենկոյի շպիցն ավելի շատ իրավունքներ ունի, քան բելառուս ժողովուրդը». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի այցելել էր Լիտվա և հարգանքի տուրք մատուցել Ռուսական կայսրության դեմ 1863 թվականի Հունվարյան ապստամբությանը մասնակցածների հիշատակին։ Ապստամբությունը ընդգրկել է այն ժամանակվա Լեհական թագավորությունը և ներկայիս Բելառուսի ու Լիտվայի տարածքները։ Ելույթ ունենալով Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցած հիշատակի արարողությանը՝ Զելենսկին Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ Բելառուսի Հանրապետությունը անվանել է «Ռուսաստանի գեներալ-նահանգապետություն»՝ նշելով, որ … Read more

Պետությունը պիտի մեզ անվտանգություն տրամադրեր. Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյան

26 Հունվար, 2026 14:13 Հասարակություն Մկրտիչ Սրբազանի գործով դատական առաջին նիստին ներկա են կարգալույծ հռչակված քահանաներ Ստեփան Ասատրյանը՝ նախկին Տեր Արամը, և Արամայիս Թախմազյանը՝ նախկին Տեր Թադեն։ «Մենք ունենք լուրջ պատճառներ, որ պետությունը պիտի մեզ անվտանգություն տրամադրեր։ Հնարավոր էր վնասվեր ոչ միայն ես, նաև իմ ընտանիքը»,-  Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ … Read more

Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Ստրասբուրգում հունվարի 26-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 30-ը: Լիագումար նստաշրջանի կարևորագույն իրադարձություններից են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթները: Iravaban.net-ը տեղեկանում է Լուրերից։ Քննարկվելու է չորս հրատապ խնդիր՝ «Սպառնալիքներ միջազգային կարգին. Գրենլանդիայի դեպքը», «Հաշվետվողականության, մարդասիրական պաշտպանության և միջազգային իրավունքի հարգանքի ապահովումը Գազայում և … Read more

Եվրամիությունը հաստատեց ռուսական գազի ներկրման լիակատար արգելքի առաջարկը

Եվրամիության խորհուրդն այսօր հաստատել է դաշինքի երկրների կողմից ռուսական գազի ներկրումից հրաժարվելու մասին որոշումը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: Գործակալությունը նշում է, որ այսօր հաստատված նախագծի համաձայն՝ ԵՄ անդամ պետությունների կողմից ռուսական գազի ներկրման վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի նոյեմբերի 1-ը։ Նախագծին դեմ են արտահայտվել ԵՄ անդամ երկրներից երկուսը՝ Հունգարիան և Սլովակիան։ Հունգարիայի կառավարությունն արդեն … Read more

«Աբու Դաբիում բանակցությունների շարունակությունը նախատեսված է հաջորդ շաբաթ»․ Պեսկով

Աբու Դաբիում բանակցությունների շարունակությունը նախատեսված է հաջորդ շաբաթ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս պահին ճշգրիտ ամսաթիվ չեմ կարող նշել»,- լրագրողներին ասել է նա։ Նրա խոսքով՝ սխալ կլիներ որևէ նշանակալի արդյունք ակնկալել առաջին շփումներից։ «Սակայն փաստը, որ այս շփումները սկսվել են կառուցողականորեն, կարելի է դրական գնահատել։ Բայց առջևում զգալի աշխատանք կա անելու»,- … Read more

Ալիևն ընդունել է Իսրայելի ԱԳ նախարարին

Քաղաքականություն 26.01.2026 | 14:17 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև տարբեր, այդ թվում՝ տնտեսական և առևտրային, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների հաջող զարգացումը։ Նշվել են գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության ոլորտներում համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել … Read more

Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

26 հունվարի 2026 – 14:17 AMT PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ, հայտնում է ԱԳ նախարարությունը։ Այցի շրջանակում նախատեսված են միջոցառումներ՝ նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին։ Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ: Այցի օրակարգում են նաև … Read more

Պաշտոնյաները 2025-ին եղել են ԶԼՄ-ների դեմ ճնշումների հիմնական աղբյուրը. Աշոտ Մելիքյան – Նորություններ 26.01.2026

Լուսանկարը` khosq.am Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների զգալի մասն իրականացվել է պետական պաշտոնյաների և իշխանության ներկայացուցիչների կողմից: Խոսքի պաշտպանության կոմիտեի 2025 թվականի տարեկան զեկույցի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ներգրավված են եղել ճնշումների և դատական գործերի գրեթե կեսի մեջ, ինչը մտահոգիչ միտում է լրատվական դաշտի համար։ Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ … Read more