
Աբու Դաբիում բանակցությունների շարունակությունը նախատեսված է հաջորդ շաբաթ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս պահին ճշգրիտ ամսաթիվ չեմ կարող նշել»,- լրագրողներին ասել է նա։ Նրա խոսքով՝ սխալ կլիներ որևէ նշանակալի արդյունք ակնկալել առաջին շփումներից։ «Սակայն փաստը, որ այս շփումները սկսվել են կառուցողականորեն, կարելի է դրական գնահատել։ Բայց առջևում զգալի աշխատանք կա անելու»,- հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Աբու Դաբիում տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունների առաջին փուլը։