Նոր աշխարհի Զևսը. նա պատերազմներ է դադարեցնում և 1 միլիարդ դոլար է պահանջում – 5tv

Կառավարման մեկ տարվա ընթացքում չի եղել մի օր, որ Թրամփը դիվանագիտական հաղթանակ չտանի: Համենայն դեպս դա է պնդում Սպիտակ տունը՝ հրապարակելով «365 հաղթանակ 365 օրում» խորգարով ցուցակը, որի 143-րդ հորիզոնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումն է: Հիմա Թրամփը նոր հաղթանակների հետևից է գնում՝ Գազայի խաղաղության խորհրդի անդամակցության նրա առաջարկը մոտ 6 տասնյակ երկիր է … Read more

«Սա եզակի պահ է. մեզ վերջապես հաջողվեց խափանել ԵՄ կեղծ-էլիտաների ծրագրերը». Եվրոպական խորհրդարանը քվեարկեց Մերկոսուրի համաձայնագիրը ԵՄ Արդարադատության դատարան ուղարկելու օգտին

Եվրոպական խորհրդարանը հենց նոր քվեարկեց Մերկոսուրի համաձայնագիրը ԵՄ Արդարադատության դատարան ուղարկելու օգտին: Այս որոշումը կասեցնում է համաձայնագրի վավերացումը: Քվեարկությունն անցավ 334-324 ձայների առավելությամբ, կամ 10 ձայնով։  Եվրախորհրդարանի շատ անդամներ, ովքեր սովորաբար պաշտպանում են Եվրոպական հանձնաժողովին և Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, այսօր չանցան նրա կողմը՝ հստակ տեսնելով, թե որքան սկանդալային կերպով է այս համաձայնագիրն ընդունվել։ Եվրոպական … Read more

Դատախազությունը պահանջում է մոտ 20 մլն դրամ գանձել Հայրիկյանի գործով դատապարտված էպոսագետից և մյուսներից

21 հունվարի 2026 – 17:10 AMT PanARMENIAN.Net – Դատախազությունը քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից և Խաչատուր Պողոսյանից համապարտության կարգով 20 մլն 500 հազ. դրամ գումար է պահանջում՝ որպես Հայրիկյանի բուժման ծախս, հայտնում է Factor.am-ը: Գումարը, ըստ դատախազության, Հայաստանի կառավարությունն է հատկացրել 2013 թվականի մարտին՝ նախագահական ընտրությունների թեկնածու … Read more

Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան

Դադարեցնում եմ լիազորություններս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Խաչատրյանը:   «Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, քաղաքական աջակցության և բարեփոխումների օրակարգը առաջ տանելու հետևողականության համար։   Շնորհակալ եմ հարգարժան փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին՝ ոլորտային պրոֆեսիոնալ համակարգման, … Read more

Փաշինյանը հրավիրում է պարահրապարակ՝ վայելելու իր 6 ամսվա աշխատանքը

Տեսանյութեր Հասարակություն Փաշինյանը հրավիրում է պարահրապարակ՝ վայելելու իր 6 ամսվա աշխատանքը (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Մեր վեց ամսվա աշխատանքի արդյունքը․ վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը։   «Հունվարի 30-ի պարահրապարակի մասնակիցների համար կենդանի կկատարենք»,- գրել է վարչապետը՝ ներկայացնելով երգը, որի խոսքերի հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Կառլ Մանուկյանը:  

Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին այցելել են Նոր Հաճն քաղաքի 53-ամյա բնակչի տուն: Բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել 534,8 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց և հայտնել, որ այն պատրաստել է իր աճեցրած կանեփից: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում … Read more

Պատրաստվում եմ մեկնել ու մասնակցել «Զայեդ» մրցանակաբաշխությանը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման «Զայեդ» մարդկային եղբայրության 2026թ․ մրցանակին արժանանալու մասին։ «Հեղինակավոր մրցանակ է․ այս տարի, եթե չեմ սխալվում, երեք մրցանակակիր կա։ Մրցանակակիրներից մեկը ես եմ, մյուսն Ադրբեջանի նախագահն է, և Աֆղանստանում կանանց կրթությամբ զբաղվող մի ակտիվիստ։ Պատրաստվում ենք մեկնել և մասնակցել մրցանակաբաշխությանը։ Շատ շնորհակալ … Read more