Պատրաստվում եմ մեկնել ու մասնակցել «Զայեդ» մրցանակաբաշխությանը. վարչապետ

Պատրաստվում եմ մեկնել ու մասնակցել «Զայեդ» մրցանակաբաշխությանը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման «Զայեդ» մարդկային եղբայրության 2026թ․ մրցանակին արժանանալու մասին։

«Հեղինակավոր մրցանակ է․ այս տարի, եթե չեմ սխալվում, երեք մրցանակակիր կա։ Մրցանակակիրներից մեկը ես եմ, մյուսն Ադրբեջանի նախագահն է, և Աֆղանստանում կանանց կրթությամբ զբաղվող մի ակտիվիստ։ Պատրաստվում ենք մեկնել և մասնակցել մրցանակաբաշխությանը։ Շատ շնորհակալ եմ․ ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այդպիսի մրցանակի»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով, սա թիմային աշխատանքի արդյունք է՝ կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, և ամենակարևորը՝ ՀՀ քաղաքացիների. «Առանց նրանց վստահության ու հաստատման՝ այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment