ԱՄՆ-ը և Իսրայելը կենտրոնացած են Իրանում անկայունություն ստեղծելու վրա․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իսրայելը կենտրոնացած են Իրանում անկայունություն ստեղծելու վրա՝ 2025 թվականի հունիսին «12-օրյա պատերազմում պարտությունից» հետո, ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին, գրել է Mehr-ը։ Մուսավին նշել է, որ իր կարծիքով՝ Վաշինգտոնը և «սիոնիստական ​​ռեժիմը» ​​անցել են «մեղմ պատերազմի» մեթոդների՝ փորձելով հրահրել անկարգություններ և փոխհատուցել ռազմական անհաջողությունները: Նա … Read more

Հերձվածի վտանգ․ Մայր Աթոռը կոշտ արձագանքել է Փաշինյանի և եպիսկոպոսների համաձայնագրին – Նորություններ 05.01.2026

Լուսանկարը` Մայր Աթոռի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տասը եպիսկոպոսների ստորագրած փաստաթուղթը՝ այն որակելով որպես ոտնձգություն Սահմանադրության դեմ։ Հոգևոր կենտրոնը զգուշացնում է, որ պետության նման միջամտությունը կարող է հանգեցնել եկեղեցու պառակտմանը։ Արձագանքելով կառավարության ղեկավարի նախաձեռնությանը՝ Մայր Աթոռը հայտարարել է, որ եկեղեցական բարենորոգումների պատրվակով իշխանությունը խախտում է Եկեղեցու՝ օրենքով և … Read more

Բնություն բաց թողնված կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում են Լոռիում․ նրանց վնասումը ենթադրում է պատասխանատվություն ՔՕ հոդվածով (ՎԻԴԵՈ)

Պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ կովկասյան ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից մեկում։ Շրջակա միջավայրի նախարարությունից խնդրում են չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանուն, ինչպես նաև չխոչընդոտել նրանց … Read more

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար

  Հայկական ժամանակ․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է «ազգային անվտանգության տեսանկյունից», հաղորդում է CNN-ը։   Air Force One-ում լրագրողների հետ զրույցում նա պնդել է, որ կղզու շուրջը գտնվող ջրերը «լի են ռուսական և չինական նավերով», և Դանիան չի կարող այն պաշտպանել ինքնուրույն։ Թրամփը նաև հավելել … Read more

Ռուբեն Ամորիմն ազատվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի  մամուլի ծառայությունը հայտարարել է առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Ռուբեն Ամորիմի ազատման մասին: Ամորիմը «Մանչեսթեր.Յունայթեդ»-ում աշխատանքը սկսել էր 2024 թվականի նոյեմբերից: Մինչ այդ նա գլխավորում էր Լիսաբոնի «Սպորտինգ»-ը, որի հետ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունում: Այժմ «կարմիր սատանաները» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը ՝ անցկացրած 20 հանդիպումներում … Read more

asekose.am – Ստորագույն օտար «ուժը» մարմնավորող առաքյալ․․․Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանին

ՕՏԱՐ ՈՒԺԸ ԴՈՒՔ ԵՔ Նիկո՛լ, արդեն վարչապետ չեք: Իրական առաքյալ եք դարձել՝ ստորագույն օտար «ուժը» մարմնավորող առաքյալ, ձեր իսկ երդմանն՝ ամենօրյա դավաճան: Անվավեր եք՝ առոչինչ: Չենք ճանաչում: Սրբազաններ՝ առայժմ առանց չակերտների, էս ի՞նչ եք անում, ինքներդ ձեզ համոզելով, որ աստվածատուր առաքելության համահեղինակ եք, բայց իրականում՝ բառիս բուն իմաստով հանցագործ իշխանիկի անմիջական մեղսակիցը և ձեռքի գործիքը: Ձեզանից գոնե մեկը թող բարոյական զորությունն ու քաղաքացիական արիությունը գտնի՝ հրաժարվելու անձնական տարատեսակ տրտունջներից ու ետ տալու այս ոչնչապաշտ ընթացքը: Աղջիկ, տղա, փող կամ խորանադավություն՝ ձեր հետագծի առանձնահատկությունների համար ապաշխարելու հավանաբար վերջին հանգրվանն է: Մեղա, Տէր, ողորմեա, և Քո Ուժն ու լույսը տուր մեզ այսօր՝ հայրենասպան այս պղծուղին հաղթահարելու համար: Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի, անէանան ինքնաքրիստոսները համայն աշխարհի:   Րաֆֆի Կ. Հովհաննիսյան 5 հունվարի 2026 Երևան Դիտեք նաև՝

Հայաստանը աշխարհի 13-րդն ամենաապահով ճամփորդական երկիրն է՝ ըստ World Travel Index-ի

Հայաստանը հայտնվել է աշխարհում ճամփորդության համար ամենաապահով երկրների ցուցակում՝ զբաղեցնելով 13-րդ տեղը 193 երկրների մեջ։ Հայաստանի անվտանգության ինդեքսը կազմել է 90,27, ինչը վկայում է, որ երկիրը զբոսաշրջիկների համար համարվում է կայուն և վստահելի ուղղություն։ Ցանկը պատրաստել է World Travel Index-ը՝ գնահատելով երկրների անվտանգությունը, ենթակառուցվածքները և զբոսաշրջության միջավայրը։ Ինչպե՞ս է աշխատում World Travel Index-ըWorld Travel Index-ն … Read more

Մարտակերտից` Աչաջուր․ արցախցի ընտանիքի հացի փուռը՝ սահմանամերձ գյուղում

Արցախի Մարտակերտի շրջանից տեղահանված Հակոբյանների ընտանիքը Տավուշի սահմանամերձ Աչաջուր գյուղում սեփական բիզնեսն է սկսել։ 2025-ի ապրիլին բացել են հացի փուռ։ Պատրաստվում են նաև արագ սննդի կետ բացել։

Կոլումբիայի նախագահը հայտնել է զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամության մասին

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ պատրաստ է զենք վերցնել իր հայրենիքը պաշտպանելու համար՝ վստահություն հայտնելով, որ երկրի ժողովուրդը կսատարի իրեն, եթե Միացյալ Նահանգները փորձի իրեն ձերբակալել՝ ինչպես դա արվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեպքում։ «Թեև ես երբեք զինվոր չեմ եղել, լավ գիտեմ, թե ինչ է պատերազմը և ընդհատակյա պայքարը։ Ես երդվել եմ … Read more

Թրամփը զգուշացրել է Վենեսուելայի նոր ղեկավարին՝ «կարող է մեծ գին վճարել, եթե ճիշտ չվարվի»

5 հունվարի 2026 – 15:04 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին, որ նա կարող է «մեծ գին վճարել, հավանաբար ավելի մեծ, քան Մադուրոն», եթե նա «ճիշտ չգործի»: Նա այդ մասին ասել է Atlantic-ին տված հարցազրույցում: «Եթե նա ճիշտ չվարվի, ստիպված կլինի շատ բարձր գին վճարել, հավանաբար, շատ … Read more