Պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ կովկասյան ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից մեկում։
Շրջակա միջավայրի նախարարությունից խնդրում են չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանուն, ինչպես նաև չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը։
Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։
«Կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, և դրանց վնասումը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։ Ձեր պատասխանատու վարքագիծը նպաստում է բնության պահպանությանը։ Հետագա նման միջադեպերի դեպքում խնդրում ենք անմիջապես ահազանգել «Դիլիջան» ազգային պարկ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 268 27171, +374 268 27032», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։