Շիրակում տեղումները շարունակվում են․ մարզում փակ ճանապարհներ չկան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News Շիրակի մարզում տեղումները շարունակվում են, դրանք հատկապես ինտենսիվ են հյուսիսային հատվածում` Ամասիայում, Աշոցքում։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են արտակարգ ռեժիմով, մարզում փակ ճանապարհներ չկան, սակայն հյուսային հատվածում տեղացող ձյան հետ ուղեկցող բուքը որոշ հատվածներ դժվարանցանելի է դարձնում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և միայն անհրաժեշտության դեպքում։ —00—ՄԱ