Geely-ն դիտարկում է ամերիկյան շուկա դուրս գալու հնարավորությունը

Չինական ավտոարտադրող Geely-ն դիտարկում է ԱՄՆ շուկա դուրս գալու հնարավորությունը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Ընկերությունը կարող է այդ մասին հայտարարել առաջիկա 2-3 տարիների ընթացքում: WSJ-ին սա հայտնել է Geely-ի գլոբալ հաղորդակցության տնօրեն Աշ Սաթկլիֆը։

«Մեզ համար դեռևս մեծ հարց է, թե երբ մուտք կգործենք ԱՄՆ շուկա», – ասել է նա WSJ-ին տված հարցազրույցում։

Geely-ն ունի բրենդների լայն պորտֆել, որոնք արտադրում են էլեկտրամոբիլներ, լիցքավորվող հիբրիդներ և ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաներ։

Ռեգո Ինշուրանս

Ի տարբերություն մյուս չինական ավտոարտադրողների՝ Geely-ն արդեն ներկայացված է ամերիկյան շուկայում՝ շվեդական Volvo-ի միջոցով, որի նկատմամբ ունի վերահսկողություն։ Բացի այդ, Waymo-ն (Alphabet Inc.-ի կազմում) իր ռոբոտաքսի ծառայությունում օգտագործում է Zeekr ավտոմեքենաներ, որը ևս Geely-ի վերահսկողության տակ գտնվող բրենդ է։

Սաթկլիֆի խոսքով՝ Geely-ի պորտֆելում ընդգրկված Zeekr և Lynk & Co. բրենդները համապատասխանում են ամերիկյան շուկային։

Նա նշել է, որ ընկերությունը դեռևս չի զբաղվել ԱՄՆ-ում արտադրական հարթակի որոնմամբ։ Հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել Հարավային Կալիֆոռնիայում գտնվող Volvo-ի ավտոմեքենաների հավաքման գործարանը:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a Comment