Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար․ Նարեկ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից, որպեսզի հնարավորություն տանք զարգանալու։ Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար։ Մասսայական հաջողություններ ենք գրանցելու, տարեկան 2000-3000 նոր ընկերություն է բացվելու Հայաստանում։ Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Մանրամասները՝ տեսանյութում —00—ՄԱ

Սուրեն Պապիկյանը ընդունել է Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:  Iravaban.net-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր … Read more

ԱՄՆ–ի հետ լարվածության ֆոնին Իրանի բանակը զորավարժություններ կանցկացնի

https://arm.sputniknews.ru/20260202/amni-het-larvatsutjan-fvonin-irani-banaky-zvoravarzhutjunner-kanckacni-98313126.html ԱՄՆ–ի հետ լարվածության ֆոնին Իրանի բանակը զորավարժություններ կանցկացնի ԱՄՆ–ի հետ լարվածության ֆոնին Իրանի բանակը զորավարժություններ կանցկացնի Sputnik Արմենիա ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ նավատորմ է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի գործարք կնքել։ 02.02.2026, Sputnik Արմենիա 2026-02-02T15:03+0400 2026-02-02T15:03+0400 2026-02-02T15:03+0400 դոնալդ թրամփ զորավարժություններ իրանի իսլամական հանրապետություն իրաք https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86078159_0:54:800:504_1920x0_80_0_0_6e884c59f2a214b76e1bda2fc6b035f5.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի … Read more

Իսրայելը բացել է «Ռաֆահ» անցակետը

Իսրայելն այսօր բացել է Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը։ Գազան արտաքին աշխարհին կապող միակ անցումը Իսրայելի վերահսկողության տակ էր հայտնվել 2024 թվականի մայիսին։ Անցակետի գործունեությունը, սակայն, վերսկսվել է Իսրայելի կողմից կոշտ սահմանափակումների պայմաններում։ Անցակետը կարող են հատել միայն սահմանափակ թվով պաղեստինցիներ՝ առանց ավտոմեքենաների և Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից համապարփակ ստուգման ենթարկվելուց հետո։ … Read more

Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը բացվել է որոշ սահմանափակումներով

Գազայի հատված-Եգիպտոս սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը պաշտոնապես վերսկսել է իր գործունեությունը գրեթե մեկ տարի փակ մնալուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս…

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են խուզարկել Վարդան Ղուկասյանի քաղաքապետ փեսայի տունը. ինչ են տարել

Հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մեղադրանքով ևս չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այդ մասին ArmLur.am-ին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից։ Մեղադրանք է ներկայացվել Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Գյումրու փոխքաղաքապետ, ներկայումս քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանին, ինչպես նաև Վարդան Ղուկասյանի օգնական Կարապետ … Read more

Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ի ԼԳԲՏ շքերթին. խոսնակը հերքում է շրջանառվող լուրերը

Մեդիադաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բսղդասարյանը: «Շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության (FIMI) բնորոշ հատկանիշներ և հանդիսանում է հիբրիդային ազդեցության արշավների … Read more

Փոքր բիզնեսը «հարկ հավաքելու աղբյուր» չի՛ լինելու․ Մարիաննա Ղահրամանյան • Tribune.am

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրել է․ «Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին❌ 10% հարկ՝ փոքր բիզնեսին = հարված աշխատող մարդուն📈ՔՊ-ական կառավարությունը 2025-իցկրկնապատկեց շրջանառության հարկը՝ 5%-ից դարձնելով 10-ը %։❓Ի՞նչ է սա նշանակում իրական կյանքում և ո՞ւմ է վնասում․🔻Ո՛չ օլիգարխներին, ո՛չ մոնոպոլիաներին🔻 Փոքր խանութը չի դիմանում🔻 Արհեստավորը փակում է գործը🔻 Մարդը կորցնում է … Read more

ԱՐՄԵԴ-ում անճշտությունները բացառելու համար կներդրվի նոր գործիքակազմ

2 փետրվարի 2026 – 15:01 AMT PanARMENIAN.Net – ԱՐՄԵԴ համակարգում բուժհաստատությունների կողմից բուժառուների այցերը հստակորեն գրանցելու և անճշտությունները բացառելու նպատակով առաջիկայում նախատեսվում է ընդունարաններում ներդնել համապատասխան տեխնիկական հնարավորություններ։ Այդ մասին հայտնել է ԱՐՄԵԴ-ի ղեկավար Ավետ Մանուկյանը: Նա նշել է, որ վերջերս քաղաքացիների կողմից արձանագրվել են դեպքեր, երբ իրենք ԱՌՄԵԴ հավելվածում նկատել են բժշկի այցերի գրառումներ, … Read more