Սպանություն՝ Չարենցավանում. մահացածը 23-ամյա երիտասարդ է, մեկ հոգի էլ վիրավոր է
Այսօր սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Հիվանդանոց ժամանած իրավապահներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ … Read more