Անահիտ Մանասյանն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահին

Հունվարի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է  քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը և ընդգծել առկա խնդիրներին համատեղ լուծումներ մշակելու արդյունավետությունը։ Հանդիպման ավարտին … Read more

Եվս երկու քահանա որոշեցին միանալ Նիկոլ Փաշինյանի հռչակած օրակարգին

Տանձուտ համայնքի հոգեւոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանը ֆեյսբուքյան էջում միայն ընկերների համար նախատեսված գրառմամբ տեղեկացնում է. «Ես՝ Տեր Մովսես քահանա Աշուրյանս, ողջունում և աջակցում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությանը՝ միանալով բարենորոգման նախաձեռնությանը»: Համանման հայտարարություն է տարածել նաեւ Արմավիրի թեմի քահանա Տեր Մկրտիչ Մուշադյանը. «Ես` Տեր … Read more

Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմի հետ Լիբանան կատարած այցի ընթացքում.  Իրանի պետական ​​լրատվամիջոցների տեղեկություններն է փոխանցում ՏԱՍՍ գործակալությունը: Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ 27 ավիահարված է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական ենթակառուցվածքներին հարավային Լիբանանում, այդ թվում՝ զենքի պահեստներին և հրթիռային կայանքներին՝ հիշեցրել է լրատվականը:

Ձևավորվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ

Ձևավորվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ, որի կազմը հաստատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի 224-Ա…

Չարենցավանում սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է

Չարենցավանում սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է։ Այս մասին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երկու անձ կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ նրանից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Փեզեշկիանը կոչ է արել ուժայիններին պահպանել առավելագույն զսպվածություն ·

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կոչ է արել ուժային համակարգի աշխատակիցներին պահպանել առավելագույն զսպվածություն՝ բողոքի ակցիաների մասնակիցների հանդեպ։ Հիշեցնենք, որ արդեն 10 օր է, ինչ Իսլամական Հանրապետությունում բողոքի ակցիաներ են ընթանում։ Այս մասին հայտնում է Al-Araby-ն։ «Անհրաժեշտ է խուսափել ցանկացած հարկադրանքից եւ բռնի գործողությունից,- ասված է նախագահ Փեզեշկիանի հայտարարությունում։ Անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն զսպվածություն եւ մնալ … Read more

Մեծ Բրիտանիայի պետական պարտատոմսերը կարող են վերականգնվել 2026 թվականին

Մեծ Բրիտանիայի պետական պարտատոմսերը 2026 թվականին պատրաստ են վերականգնման՝ անցյալ տարվա շուկայական խուճապից հետո, քանի որ Անգլիայի բանկը, հավանաբար, տոկոսադրույքները կնվազեցնի ավելի ագրեսիվ տեմպով, քան ներկայումս սպասվում է։ Շվեյցարական UBS բանկի գնահատմամբ՝ շուկան թերագնահատում է տոկոսադրույքների նվազեցման արագությունը՝ ենթադրելով, որ հիմնական տոկոսադրույքը այս տարի հիմնավորված կերպով կարող է հասնել 3%-ի, քանի որ գնաճը մինչև 2026 … Read more

Հալեպի Շեյխ Մաքսուդ շրջանում Սիրիայի ժողովրդավարական ուժերի զինյալները մերժել են զենքերը հանձնել

Այսօր առավոտյան սիրիական բանակը իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպի Էշրաֆիե շրջանը և բնակչությանը հորդորել՝ ականազերծման աշխատանքների ավարտից հետո վերադառնալ այնտեղ։ Այդ մասին հայտնել է «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը՝ Հալեպից:    Այնուհետև Հալեպի պետական ներքին անվտանգության ուժերը շուրջ 50 ավտոբուս են ուղարկել Շեյխ Մաքսուդի շրջան՝ նախատեսելով, որ Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ներքին … Read more