Եվս երկու քահանա որոշեցին միանալ Նիկոլ Փաշինյանի հռչակած օրակարգին

Տանձուտ համայնքի հոգեւոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանը ֆեյսբուքյան էջում միայն ընկերների համար նախատեսված գրառմամբ տեղեկացնում է. «Ես՝ Տեր Մովսես քահանա Աշուրյանս, ողջունում և աջակցում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությանը՝ միանալով բարենորոգման նախաձեռնությանը»:

Համանման հայտարարություն է տարածել նաեւ Արմավիրի թեմի քահանա Տեր Մկրտիչ Մուշադյանը. «Ես` Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանս ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»:

Հիշեցնենք, որ սա այն քահանան է, որը Գյումրու Յոթ վերք եկեղեցում պատարագ մատուցեց Նիկոլ Փաշինյանի նախընտրած ձեւով, այն բանից հետո, երբ Շիրակի թեմի բոլոր հոգեւորականները հրաժարվեցին դա անել:

Կարդացեք նաև

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment