Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ըստ իրանական տեղեկատվության՝ զրույցի ընթացքում Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները։ Արաղչին նաև իր թուրք գործընկերոջ հետ կիսվել է երկրում «արտաքին միջամտության և անկարգությունների մանրամասներով»՝ ներկայացրել վերջին օրերի իրադարձությունները։ Գնահատեք հոդվածը