Թեհրանի և աշխարհի տարբեր քաղաքների փողոցները լցված են իրանցի կանանց և տղամարդկանց ձայներով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Թեհրանի և աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում իրանցի կանանց և տղամարդկանց ձայներ են, որոնք պահանջում են ազատություն, X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: «Խոսքի ազատություն, հավաքների ազատություն, տեղաշարժի ազատություն և, ամենից առաջ, կյանքի ազատություն։ Եվրոպան լիովին աջակցում է նրանց»,- գրել է նա։

Դուք ո՞վ եք, որ Աստծու օծյալի վրա սուր բարձրացնեք, տիրադավնե՛ր, դուք դավաճանել եք Աստծուն․ Հայկ Նահապետյան

Փաշինյանի նախաձեռնած իբր ուխտերթում ուխտի որևիցե տարր չկար, նա ընդամենը հերթական ցնդաբանությունները դուրս տվեց բեմում՝ եկեղեցու մոտ։ Ամիսներ առաջ Փաշինյանը հրապարակավ ասաց, թե շուտով հավաքվելու են Էջմիածնի կենտրոնական հրապարակում և գնան Մայր Աթոռ։ Փաշինյանն այդ գործընթացը դիտարկում էր այն տեսանկյունից, որ կա լուրջ հակասություն պետության և Վեհափառ Հայրապետի միջև։ Քարոզչական այդ թեզն օրակարգում դարձավ եկեղեցու … Read more

Aurora News | Սա բանակի առաջին նախազգուշացումն է. «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ԱԹՍ-ներով հարձակվել են Հալեպի վրա

Սիրիայի Արաբական բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ SDF կազմակերպությունը Սիրիայի ժողովրդի դեմ ռազմական էսկալացիայի նոր փուլ է թևակոխել՝ իրանական արտադրության ավելի քան 10 անօդաչու սարքերի օգնությամբ հարվածներ հասցնելով Հալեպ քաղաքին, նրա քաղաքացիական հաստատություններին, մզկիթներին և օբյեկտներին, ինչը հանգեցրել է զգալի նյութական վնասների: Հրամանատարությունը SANA գործակալությանը հայտնել է, որ «սա բանակի առաջին նախազգուշացումն է՝ նշելով, որ … Read more

«Այսօր Հայաստանում իրավական խուլիգանական շղթայի արդյունքում կալանավորված են երկու մեդիա գործիչներ». Աստղիկ Մաթեւոսյան

AmtiFake.am-ի թիմն այսօր Ազատության հրապարակում բողոքի ակցիա անցկացրեց Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացնելու դատարանի որոշման դեմ, ինչպես նաեւ Նարեկ Սամսոնյանի հայտարարած կալանավայրում անժամկետ հացադուլ հայտարարելու առիթով։ AntiFake.am լրատվականի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթեւոսյանը, նշելով ԵՄ եւ եվրոպական ժողովրդավարական ու իրավապաշտպան կառույցների լռությունն ու անտարբերությունը իր իսկ ձեւակերպմամբ «Հայաստանում տեղի ունեցող … Read more

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսն իր աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին

Դադիվանք վանական համալիրի վանահայր, ներկայումս «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր Աթռին և Վեհափառ Հայրապետին։ «Ես` Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանս, որդիական հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,– գրել է նա։

ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքի ծավալներն աճել են երկնիշ թվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2026թ․ հունվարի 8-ի կառավարության նիստը բավականին «խոստումնալից» էր։ Օրինակ, հանրությունը տեղեկացավ, որ «թավշյա, խաղաղասեր, ժողովրդավարական և սոցիալական» կառավարությունը երկար «դեգերումներից» հետո եկել է այն եզրահանգման, որ  թոշակառուների կենսաթոշակը բարձրացնելու անհրաժեշտություն չկա։ Պետության բաժանած խղճուկ գումարները նույնիսկ չեն բավականացնում օրվա հացին, ուր մնաց, որ թոշակառուն մտածի տաքանալու կամ կենսական այլ բարիքներից օգտվելու մասին։ Ավելի լավ են … Read more

Որքան քարտ է թողարկվել 2025 թվականի երրորդ եռամսյակում

«ՀՀ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերի մասով վիճակագրությունը կենտրոնական բանկը հրապարակում է եռամսյակային կտրվածքով»,- ի պատասխան Radar Armenia-ի գրավոր հարցման՝ նշել են ՀՀ կենտրոնական բանկից։ Radar Armenia-ն ներկայացնում է, թե 2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում որքան բանկային քարտ է թողարկվել. Գնահատեք հոդվածը

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կան տուժածներ

Հունվարի 10-ին՝ ժամը 16։42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «XCMG» մակնիշի  բեռնատարը դուրս … Read more