Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժը՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում. Ռուբիո


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցցանցի իր էջում անդրադարձել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի համար ՀՀ-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությանը:


«Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ես հանդես եկանք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի մասին հայտարարությամբ։


Փաստաթղթի հիմքում 5 ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահի հովանու ներքո տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովում ստանձնած հանձնառություններ են։


Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժն առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի ասպարեզում՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի  հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։


 

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։

Դիտումների քանակ3

Leave a Comment