«Բարձր գնահատվող» մասնագիտական առաքելությունը ապահովագրական համակարգում արժե 2000 դրամ. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ կից ներկայացնելով լուսանկար:   «Առողջապահական ռոմանտիկա՝  2000 դրամի շրջանակում.   Այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է պոլիկլինիկա և հայտարարել․   «Բարձր եմ գնահատում առաջնային օղակի բուժաշխատողների ամենօրյա նվիրված աշխատանքը ու վերահաստատում՝ ապահովագրության ներդրմամբ էլ ավելի է բարձրանում նրանց մասնագիտական դերն ու առաքելությունը՝ … Read more

Հրդեհներ մզկիթում և քաղաքապետարանի շենքում. ի՞նչ է կատարվել գիշերը Իրանում

https://arm.sputniknews.ru/20260110/hrdehner-mzkitum-ev-qaghaqapetarani-shenqum-inch-e-katarvel-gishery-iranum-97626064.html Հրդեհներ մզկիթում և քաղաքապետարանի շենքում. ի՞նչ է կատարվել գիշերը Իրանում Հրդեհներ մզկիթում և քաղաքապետարանի շենքում. ի՞նչ է կատարվել գիշերը Իրանում Sputnik Արմենիա Շահի որդին՝ Ռեզա Փահլավին, կոչ է անում իրանցիներին բողոքի ավելի մեծ ակցիաներ իրականացնել։ 10.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-10T11:20+0400 2026-01-10T11:20+0400 2026-01-10T11:30+0400 իրանի իսլամական հանրապետություն ռիալ (իրանի դրամը) բողոքի ակցիա հրդեհ քաղաքապետարան մզկիթ տեսանյութեր տեսանյութ … Read more

Տիրադավ առաջնորդները շատ լավ հասկանում են, որ հերձվածողական շարժման համահիմնադիրներ են դարձել. Գենադի Մնացականյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար իրենց գործունեությամբ զրոյական օգտակար գործողության գործակից ունեցող հոգևորականները հերթով ու շարքով համալրում են  «Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի շարքերը։ Վստահ չեմ, որ վերջին օրերին աղանդին միացածները խորապես գիտակցում են իրենց արածի հետևանքները, սակայն մի բան վստահաբար կարող ենք ասել, որ, ըստ իրենց, իրենք դուրս են եկել Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ ազգընտիր … Read more

Ոսկու գինը նոր ռեկորդի է հասել

Նյու Յորքի Comex բորսայի տվյալների համաձայն՝ փետրվար ամսվա ոսկու ֆյուչերսների գինը հասել է մեկ տրոյական ունցիայի համար 4,522.6 դոլարի: Թանկարժեք մետաղը պատմության մեջ առաջին անգամ թանկացել է ավելի քան 4,500 դոլարով: Մոսկվայի ժամանակով ժամը 18:38-ի (Երևանի ժամանակով ժամը 19:38-ի) դրությամբ ոսկու գինը բարձրացել է 1.39%-ով՝ հասնելով ռեկորդային բարձրակետի: Ժամը 20:18-ի դրությամբ մեկ տրոյական ունցիայի գինը … Read more

Նիկոլին միացած հոգևորականների պատկերացրած Եկեղեցու «նորոգումը» վարչապետի աշխատակազմում հաստիքային աշխատակից դառնալն է. Աբրահամյան

10 Հունվար, 2026 23:19 «Նիկոլին միացած հոգևորականների երազանքն է եղել, որ վարչապետի կարգավիճակ ունեցողը որոշի/նշանակի հոգևորական, թեմի առաջնորդ կամ կաթողիկոս։ Այդ հոգևորականների պատկերացրած Եկեղեցու «նորոգումը» Աստծուց հեռանալն ու վարչապետի աշխատակազմում հաստիքային աշխատակից դառնալն է»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։  Ըստ նրա, այդ հոգևորականների մտքերում … Read more

Վթարային ջրանջատում Շիրակի մարզի որոշ գյուղերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 10-ին ժամը 11:10-16:00-ն կդադարեցվի Վարդաքար,Նոր Կյանք գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել․ մի՛ դավաճանեք»․ Տեր Հովել քահանա Օհանյան

Տեր Հովել քահանա Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միտքս ընկավ մեր սիրելի դասախոս պարոն Բեդիրյանի հայտնի խոսքը. «Ձեր խոսքից կանացի հետաքրքրության հոտ է գալիս»:Տղե՛րք, Ձեր արածից ո՛չ թե կանացի, այլ լաչառ ու բամբասկոտ կնկա հետաքրքրության հոտ է գալիս:Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել, Մայր Աթոռի հացն ենք կերել, իսկ հացը՝ Սրբություն է…. մի՛ դավաճանեք: Մնա՛նք մեր կոչման … Read more

Իրանում անվտանգության ուժերը ձերբակալել են անկարգությունների առնվազն 200 կազմակերպչի. Tasnim

Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են անկարգություններին մասնակցած զինված խմբավորումների առնվազն 200 ղեկավարների. հայտնում է Tasnim-ը։ Նշվում է, որ «ահաբեկչական խմբավորումների թաքստոցներից առգրավվել է զգալի քանակությամբ զենք, զինամթերք, նռնակներ և մոլոտովի կոկտեյլներ։ Գործակալության տվյալներով՝ խմբի առաջնորդների ձերբակալությունը հունվարի 10-ին անկարգությունների ինտենսիվության նվազման պատճառներից մեկն էր։ Դեկտեմբերի վերջին Իրանում բողոքի ցույցեր են բռնկվելտեղական արժույթի արժեզրկման ֆոնին։ Դրանք … Read more

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան գովաբանել է «Իրանի քաջարի ժողովրդին», որ դիմադրել են իշխանություններին

Իրանի ցուցարարներին աջակցելով՝ Եվրախորհրդարանի նախագահը առաջացրել է իրանական ռեժիմի զայրույթը։ ԵՄ գագաթնաժողով Բրյուսելում, որովհետև Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան գովաբանել է «Իրանի քաջարի ժողովրդին», որը դիմադրել են իշխանություններին։ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան դիվանագիտական ​​վեճի մեջ է հայտնվել Իրանում հակակառավարական բողոքի ցույցերին հրապարակավ աջակցելուց հետո, ինչը հանգեցրել է ԵՄ-ում Իրանի առաքելության կտրուկ քննադատությանը։ Հինգշաբթի օրը Բրյուսելից հրապարակված … Read more

Իրանում ցույցերը շարունակվում են, Թրամփը կրկին զգուշացնում է Թեհրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ անցյալ շաբաթ զգուշացրել էր Թեհրանին, որ ԱՄՆ-ն կարող է օգնության հասնել ցուցարարներին, նախօրեին ևս մեկ նախազգուշացրեց. «Ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել»։ «Ես պարզապես հույս ունեմ, որ Իրանում ցուցարարները անվտանգ կլինեն, քանի որ դա այժմ շատ վտանգավոր վայր է», – հավելել է Թրամփը: Իրանի գերագույն առաջնորդը … Read more