«Մեր ձևով»-ն առաջարկում է հստակ տեսլական, կայուն ապագա, մեծ հեռանկարներ և ուժեղ երկիր. Գոհար Ղումաշյան

«Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը գրում է․ «Այսօր փետրվարի 8-ն է: Շատերիս համար պարզապես օրացուցային օր է: Բայց ընդամենը 4 ամիս անց այս օրը դու կարող ես արթնանալ մեկ այլ Հայաստանում: Ավելի ապահով, ուժեղ, պաշտպանված, կայուն ու զարգացող երկրում:Ու միայն քեզանից է կախված, թե ինչպիսի երկրում ես արթնանալու չորս ամիս անց այս օրը: Քեզանից … Read more

Գոբլը բացահայտում է Վենսի այցի ռազմավարական ենթատեքստը. Սուրենյանց

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վաղը ժամանում է Երևան՝ մեկնարկելով իր տարածաշրջանային շրջագայությունը, որի հաջորդ հանգրվանը լինելու է Բաքուն: Ու մինչ մեր պսևդոարևմտամետները «վարդագույն» լեգենդներ են հյուսում այս այցի և Հայաստանի սպասվելիք «փրկության» մասին, Վաշինգտոնից լսում ենք այնպիսի բացահայտումներ, որոնք միայն խորացնում են մեր տագնապները: 2026 թ. փետրվարի 4-ին Osmanqizi English ալիքում հաղորդավարուհի Ժոան Լիսոսքիի … Read more

Վենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցը․ «Ազատություն»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսնակը «Ազատության» Վաշինգտոնի թղթակցին հայտնել է, որ Վենսը Հայաստան կայցելի փետրվարի 9-10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան՝ փետրվարի 10-11-ը: ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան, «Ազատություն» թղթակցին է փոխանցել Վենսի խոսնակը: Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Վենսի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ … Read more

Մենք հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները՝ նամակ Վենսին

Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է. ԱՄՆ փոխնախագահի այցի կապակցությամբ նրան ուղղվել են բազմաթիվ նամակներ և խնդրագրեր՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցով։ Արտակ Բեգլարյանի հետ համատեղ պատրաստած մեր նամակով ԱՄՆ փոխնախագահի ուշադրությունն ենք հրավիրում ոչ միայն պատանդների խնդրին, այլ նաև անհայտ կորած անձանց ճակատագրի հարցին, որը մեր հանրությանը և անհայտ կորածների … Read more

Գործադրվում են ջանքեր՝ Հայաստանը զրկելու իր քրիստոնեական ժառանգությունից և այն ինտեգրելու Թուրքիայի և Ադրբեջանի թյուրքական, իսլամական աշխարհին՝ որպես տնտեսական և ռազմական վասալ

Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է ուղղել ԱՄՆ փոխնախագահ Վենսին. Չի’ կարող Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն լինել, եթե հայ ազգը դադարի գոյություն ունենալուց։ Եթե Հայ Եկեղեցին հաջողությամբ չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի ոչ պակաս, քան հայ ազգի գոյությունը։ Նամակն ամբողջությամբ՝ ստորև. Պարոն փոխնախագահ, Ձեզ ողջունում եմ մեր խաչված և հարություն առած Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով։ … Read more

Միքայել Միքայելյանը ձմեռային Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 48-րդ հորիզոնականը

Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, դահուկորդ Միքայել Միքայելյանն անցկացրեց իր առաջին մրցելույթը։ ​Հայ մարզիկն ուժերը չափեց 20 կմ սկիաթլոն մրցաձևում (10 կմ դասական և 10 կմ ազատ ոճ): Մրցուղի դուրս եկած 73 դահուկորդների պայքարում Միքայելյանը գրանցեց 51:06.8 արդյունք՝ զբաղեցնելով 48-րդ հորիզոնականը։ Այս մասին գրում է «Արմսպորտ»-ը: ​Օլիմպիական … Read more

Նոյեմբերյանում բացվեց երիտասարդական հերթական կենտրոնը․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է․ Երեկ Նոյեմբերյանում բացվեց երիտասարդական հերթական կենտրոնը՝ Լոֆթ Նոյեմբերյանը։ Հրաշալի միջավայր է ստացվել, որը, հուսով եմ, առաջին հերթին կլինի ազատ ստեղծագործելու միջավայր երիտասարդների համար։ Կենտրոնը ԿԳՄՍՆ, համայնքի և Լոֆթ կազմակերպության համագործակցության արդյունքն է։ Ի դեպ, Նոյեմբերյանում նաև նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը։ Գնահատեք հոդվածը

Մանկական արվեստի թանգարանում «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված գեղեցիկ ցուցադրություն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Երևանի Մանկական արվեստի թանգարանից տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ թանգարանում «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված գեղեցիկ ցուցադրություն է:  

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։ Նրանք նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։