Արոնյանը կմասնակցի Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնությանը

8 հունվարի 2026 – 11:22 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն, կմասնակցի ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող Freestyle Chess շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությանը, որը կանցկացվի Գերմանիայի Վայսենհաուս քաղաքում փետրվարի 13-15-ը։ Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնությունը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ՖԻԴԵ-ն և и Freestyle Chess–ը … Read more

Փաշինյանը հորդորում է տեղեկանքները կարճ գրել, երկար կարդալու ժամանակ չունի – 5tv

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 8-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից չի զեկուցվում 27-ը: Նիստի ժամանակ Փաշինյանը հորդորում է տեղեկանքները կարճ գրել, երկար կարդալու ժամանակ չունի։ Մանրամասները՝ տեսանյութում։

Չեմ բացառում, որ Հայաստանի դեպքում որոշումը կարող է կապված լինել ոչ թե դեսպանի գործունեության հետ Հայաստանում, այլ նրա նախորդ ծառայության երկրում. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում ԱՄՆ դեսպանի ետկանչի մասին վերջին անդրադարձս Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել ետ կանչել շուրջ 30 դեսպանների, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանին։ Քննարկումներ սկսվեցին այն մասին, թե դեսպանը համարվում էր Բայդենի թիմի ներկայացուցիչ, կամ որ նա հակասության մեջ էր մտել Թրամփի քաղաքական թիմի հետ, … Read more

Սա է ավտորիտարիզմի բաստիոնի բերած բարքերը – Նորություններ 08.01.2026

Տարբեր ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու ըստ այդմ` դատական գործընթացները հայաստանյան քաղաքական օրակարգի անբաժանելի մասն են դարձել: Այսօր «Սրբազան պայքարի» գործով դատական նիստն է, որով 18 մարդ ապօրինի հետապնդվում է, վաղը Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանի գործով առաջին դատն է, որտեղ նաև վերջիններիս խափանման հարցն է քննարկվելու: Առաջիկա երկուշաբթի Մասիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ … Read more

«Շեւարդնադզեի բլեֆը» եւ Խամենեիի սպառնալիքները Բուշի եւ Պուտինի զրույցում

Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի «Ազգային անվտանգության արխիվ» (National Security Archive) կազմակերպությունը գաղտնազերծել է ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Ջորջ Բուշի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումների եւ հեռախոսազրույցների ձայնագրությունների հերթական փաթեթը։   2002 թվականի հունիսի 27-ի առավոտյան երկու առաջնորդները հանդիպել են Կանանասկիսում (Կանադա) «Մեծ ութնյակի» (G8) գագաթնաժողովի ընթացքում եւ զրույցի զգալի մասը նվիրել են Իրանի ատոմային ծրագրին եւ … Read more

Իրանում բողոքի ակցիաների աշխարհագրությունն ընդլայնվում է

Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները: Լրատվամիջոցների տվյալով՝ դրանք ընդլայնվում են ինչպես աշխարհագրորեն, այնպես էլ մասնակիցների թվով: Նշվում է, որ ցույցերն ընդգրկել են ավելի քան 280 քաղաք, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանը և մյուս խոշոր քաղաքները: Ի նշան բողոքի՝ ցուցարարները որոշ քաղաքներում քանդել են արձաններ և հրկիզել գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և Ղասեմ Սոլեյմանիի պատկերներով … Read more

«Ի՞նչ մոտիվով է արցախյան շարժման «ԿԳԲ-ական ծագման» թեման շրջանառվում այլ «ասպարեզներում»»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ Նիկոլ Փաշինյանը և մերձիշխանական տարբեր խմբերը պարբերաբար շրջանառում են արցախյան շարժման «ԿԳԲ-ական ծագման» թեման, դրա մոտիվը միանգամայն հասկանալի է:Անհասկանալի է, թե ի՞նչ մոտիվով է այդ թեման պարբերաբար շրջանառվում այլ «ասպարեզներում» կամ «շրջանակներում»:Ընդ որում, էական չէ՝ «ծագման» այդ պնդումները կամ վարկածները իրական են, թե՞ ոչ: Էական չէ այն պատճառով, … Read more