Արոնյանը կմասնակցի Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնությանը

Արոնյանը կմասնակցի Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնությանը

8 հունվարի 2026 – 11:22 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն, կմասնակցի ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող Freestyle Chess շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությանը, որը կանցկացվի Գերմանիայի Վայսենհաուս քաղաքում փետրվարի 13-15-ը։

Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնությունը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ՖԻԴԵ-ն և и Freestyle Chess–ը հունվարի 7-ին համագործակցության համաձայնագիր ստորագրեցին։

Մրցաշարին կմասնակցի 8 շախմատիստ: Նրանցից 6-ը որակավորվել է Grand Slam Tour–ի միջոցով։

Մասնակիցների թվում են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վինսենթ Քեյմերը (Գերմանիա), Արջուն Էրիգաիսին (Հնդկաստան) և Ջավոխիր Սինդարովը (Ուզբեկստան)։ ՖԻԴԵ-ն և Freestyle Chess–ը կառաջադրեն ևս երկու մասնակից։ Freestyle Chess–ն արդեն առաջադրել է Հանս Նիմանին։

Freestyle Chess Grand Slam Tour-ը ներկայացնում է Ֆիշերի շախմատի ձևաչափով անցկացվող մրցաշարերի շարք՝ բաղկացած հինգ փուլից։ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել այս շարքի վերջին մրցաշարում, որը տեղի է ունեցել Քեյփթաունում։ Եզրափակչում նա հաջողությամբ հաղթել է շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին։

Leave a Comment