Համոզված եմ՝ 2026-ին կշարունակենք նույն բարձր տրամադրությամբ․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել «Ֆեստիվառ» երաժշտական զբոսաշրջային փառատոնին, որն առաջին անգամ է անցկացվում ձմռանը: Փառատոնի ընթացքում երկրի ղեկավարը հանդես է եկել ելույթով, ողջունել ջերմուկցիներին և Ջերմուկում գտնվող հյուրերին, շնորհավորել Ամանորի առիթով, ընդգծել, որ Ֆեստիվառն առաջին անգամ է տեղի ունենում ձմեռային ֆորմատով։ Վարչապետն ուրախությամբ է արձանագրել, որ Ջերմուկում տրամադրությունը տոնական … Read more

ԱՄՆ-ը պատրաստ է երկրորդ և շատ ավելի մասշտաբային գրոհ իրականացնել Վենեսուելայի դեմ, եթե պահանջվի. Թրամփ

ԱՄՆ-ը պատրաստ է երկրորդ և շատ ավելի մասշտաբային գրոհ իրականացնել Վենեսուելայի դեմ, եթե պահանջվի. մամուլի ասուլիսում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը սկզբից եւեթ պատրաստ էր «երկրորդ ալիքին» եւ ենթադրում էր, որ դա անհրաժեշտ կլինի, բայց, հաշվի առնելով երեկվա գիշերային գրոհի հաջողությունը, այժմ, հավանաբար, դա տեղի չի ունենա։ Նա նշել է, որ … Read more

🎥 Ոչ-ոքի Թուրինում․ Յուվենտուսն ու Լեչեն չպարզեցին հաղթողին — Armsport.am

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Լեչեի» հետ (1-1)։ Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը՝ առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին․ աչքի ընկավ Լամեկ Բանդան։ «Բիանկոներիի» կազմում պատասխան գոլը խփեց Ուեսթոն Մակքենին։ Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ Թուրինցիները 33 միավորով 5-րդն են, իսկ «Լեչեն»՝ 17 միավորով 16-րդը։ Հանդիպման գոլերը՝ … Read more

Ջերմաստիճանը կնվազի նաև հունվարի 4-ին՝ 3-4 աստիճան

Վաղը՝ հունվարի 4-ին, հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ․ տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ «Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճան, հունվարի 5-8-ը Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճան, հունվարի 8-ին հանրապետության մնացած շրջաններում կբարձրանա 3-4 աստիճան»,- ասված է հաղորդագրությունում։ Նշենք, որ այսօր՝ հունվարի 3-ի գիշերն հանրապետութունում գրանցվել է … Read more

Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել «Ֆեստիվառ» երաժշտական զբոսաշրջային փառատոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել «Ֆեստիվառ» երաժշտական զբոսաշրջային փառատոնին, որն առաջին անգամ է անցկացվում ձմռանը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։ Փառատոնի ընթացքում երկրի ղեկավարը հանդես է եկել ելույթով, ողջունել ջերմուկցիներին և Ջերմուկում գտնվող հյուրերին, շնորհավորել Ամանորի առիթով, ընդգծել, որ Ֆեստիվառն առաջին անգամ է տեղի ունենում ձմեռային ֆորմատով։ Վարչապետն ուրախությամբ է … Read more

Թալինի ՔՊ-ական համայնքապետը 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում է հայտնվել․ «Իշխանություն»

Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հետհեղափոխական շրջանում դատարանում է հայտնվել 7000 դրամի պարտքի պատճառով: «Իշխանություն» լրատվականը տեղեկացավ, որ «Վիվասել» ընկերությունը ստիպված է եղել նրան դատի տալ, քանի որ ապագա համայնքապետը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունը։ Այս փաստը մանրուք չէ, այն շատ հստակ ցույց է տալիս, թե ինչ մտածողությամբ մարդ է այսօր զբաղեցնում համայնքապետի պաշտոնը։ 7000 դրամ … Read more

Փաստաբանը ներկայացրել է Վարդան Ղուկասյանի մասին նոր երգը

Միշտ դեմ եմ եղել, և եմ, երբ մարդուն սրբացնում են, դարձնում հերոս, մարդն էլ տիրակալից դառնում է բռնակալ։ Սա այդ դեպքը չի։ Վարդանը վարչական կալանքի անվան տակ շուրջ մեկ տարի գտնվում է բանտային ռեժիմում ու այսօր ոչ թե կալանք է կրում, այլ՝ պատիժ, ուստի ինքնաբուխ ստեղծված այս երգերը տեղին ու ժամանակին են։ Լիահույս եմ, որ … Read more

Մեքենա է կողաշրջվել | Radar Armenia

Հունվարի 3-ին, ժամը 17։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Արթիկ խաչմերուկին կողաշրջված ավտոմեքենա կա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճա­նապարհի 96-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել … Read more

Ինչո՞վ է հայտնի ՌԴ-ում մահացած հայազգի օդաչուն և ինչո՞ւ է նրան հերոսի կոչում շնորհվել

Ռուսական լրատվամիջոցներն այսօր՝ հունվարի 3-ին, հայտնեցին, որ 78 տարեկանում Մահացել է փորձարկող օդաչու, Ռուսաստանի հերոս Ռուբեն Եսայանը։ Եսայանն այն քիչ օդաչուներից է, որը հերոսի կոչում է ստացել խաղաղ ժամանակներում։ Ըստ Ռոսամիացիայի՝ պետական բարձրագույն մրցանակը ստացել է 2006-ին՝ «Տուպոլև» Տու-334 և Տու-154, Իլ-76ՄՖ, Իլ-96 և Իլ-114 նոր ինքնաթիռները, ինչպես նաև՝ B-200-ը փորձարկելու համար։ Ռուբեն Եսայանի մասին … Read more