ԱՄՆ-ը պատրաստ է երկրորդ և շատ ավելի մասշտաբային գրոհ իրականացնել Վենեսուելայի դեմ, եթե պահանջվի. Թրամփ

ԱՄՆ-ը պատրաստ է երկրորդ և շատ ավելի մասշտաբային գրոհ իրականացնել Վենեսուելայի դեմ, եթե պահանջվի. մամուլի ասուլիսում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը սկզբից եւեթ պատրաստ էր «երկրորդ ալիքին» եւ ենթադրում էր, որ դա անհրաժեշտ կլինի, բայց, հաշվի առնելով երեկվա գիշերային գրոհի հաջողությունը, այժմ, հավանաբար, դա տեղի չի ունենա։

Նա նշել է, որ ամերիկյան ընկերությունները կմտնեն Վենեսուելա, միլիարդներ կծախսեն եւ «կսկսեն երկրին շահույթ բերել»՝ ավելացնելով, որ երկրի նավթային բիզնեսը «կործանված» էր։

Leave a Comment