«Մի շարք ուժեղ պայթյուններ» — Ուկրաինան «ոչնչացրել է» Տագանրոգում ռուսական անօդաչու թռչող սարքերի կարևորագույն գործարանը, հայտնում է SBU-ն

Ուկրաինան հունվարի 13-ի գիշերը հարվածել է Ռուսաստանի Տագանրոգ քաղաքում գտնվող «Ատլանտ Աէրո» ռազմարդյունաբերական գործարանին, որը զբաղվում էր հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ։ Ըստ SBU-ի՝ հարվածի հետևանքով գործարանում տեղի են ունեցել հրդեհ և ուժեղ պայթյուններ։ Գործարանի վնասումը, ըստ Ուկրաինայի, զգալիորեն կթուլացնի Ռուսաստանի անօդաչու տեխնոլոգիական հնարավորությունները։ Kyiv Independent-ը չի կարողացել անկախ հաստատել տեղեկությունը։

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացին ժամանակավոր ներմուծման ընթացակարգով ՀՀ տեղափոխած տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չարտահանելու համար վարչական տուգանքի չենթարկվելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողին կաշառք տալու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձի հետ: Վերջինս, օգտվելով ստեղծված իրավիճակից, քաղաքացու ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի … Read more

Մենք շարունակելու ենք հետևողականորեն աջակցել այն նախաձեռնություններին, որոնք բացում են ՀՀ հնարավորությունները․ «Հանուն Հանրապետության»

Հանուն Հանրապետության կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից TRIPP «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության իրականացման շրջանակի հրապարակումը՝ որպես Հայաստանի և ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված կարևոր քաղաքական ազդակ։ Մենք կարևորում ենք փաստաթղթում բազմիցս ընդգծված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքները, ինչպես … Read more

Թիվ 11 երթուղու ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին

14 Հունվար, 2026 22:50 Հասարակություն Հունվարի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 54-ամյա Արտակ Ղ․-ն իր վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Չեխովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 74-ամյա Հովիկ Ա․-ին։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական … Read more

Զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։   Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում  է քննություն:    Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորել է հոգևորականներին չտրվել հակաօրինական պարտադրանքներին և, հավատարիմ մնալ իրենց կոչմանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, … Read more

Հիբրիդային պատերազմի դասական սցենար է. քաղաքագետը` Իրանի իրադարձությունների մասին

https://arm.sputniknews.ru/20260114/hibridajin-paterazmi-dasakan-scenar-e-qaghaqagety-irani-iradardzutjunneri-masin-97752766.html Հիբրիդային պատերազմի դասական սցենար է. քաղաքագետը` Իրանի իրադարձությունների մասին Հիբրիդային պատերազմի դասական սցենար է. քաղաքագետը` Իրանի իրադարձությունների մասին Sputnik Արմենիա Արա Պողոսյանի համոզմամբ` չունենալով իրավիճակի վրա ազդեցության որևէ լծակ, Հայաստանը պետք է ձգտի առավելագույն չեզոքություն պահպանել Իրանում կատարվող… 14.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-14T22:58+0400 2026-01-14T22:58+0400 2026-01-14T22:58+0400 դոնալդ թրամփ իրանի իսլամական հանրապետություն ռիալ (իրանի դրամը) բողոքի ակցիա … Read more

Վագիֆ Խաչատրյանը Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում է. ԱՆ — Հայաստանի Հանրային Ռադիո

Ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանը Նորք-Մարաշ սրտաբանական բժշկական կենտրոնում է։ Խաչատրյանին այցելած ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նրան անհրաժեշտ բուժօգնություն կմատուցվի։ «Ուրախ և երջանիկ ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում են»,-ասել է նախարարը։ Ավանեսյանը հավելել է, որ Հայաստան վերադարձած մյուս գերիների առողջական վիճակը բավարար է։ Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ … Read more

Երևանի քաղաքապետարանում շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել | ՄԱՄՈՒԼ.ամ

Պարզվում է՝ Ամանորին աննախադեպ չափերի՝ շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում: Այս մասին հայտնել է «Նյուզ»-ը։ «Որպեսզի շարքային ընթերցողը պատկերացնի քաղաքացիների վճարած հարկերի հաշվին հատկացված պարգևավճարների չափը, նշենք, որ այս գումարով՝ օրինակ հնարավոր էր Երևանում չորս մանկապարտեզ հիմնանորոգել, վերակառուցել երկու դպրոց, վերանորոգել մեկ տասնյակից ավելի երաժտական դպրոցներ, մարզադպրոցներ … Read more

Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են

Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։ Նշվում է, որ սահմանային անցակետում կառուցվում են շենքեր մաքսային և այլ ընթացակարգերի համար, միաժամանակ իրականացվում են գովազդային վահանակների տեղադրում՝ Հայաստանից Թուրքիա ժամանողներին խրախուսելու համար, որպեսզի ուսումնասիրեն Իգդիրը և շրջակա շրջանը։