Թիվ 11 երթուղու ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին


Հասարակություն


Հունվարի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 54-ամյա Արտակ Ղ․-ն իր վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Չեխովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 74-ամյա Հովիկ Ա․-ին։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 11 երթուղին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։


Leave a Comment