Aurora News | Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ է հնարավոր համարում իր մենամարտը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է Bellator-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ հնարավոր գոտեմարտի մասին։ «Հնարավոր է՝ փետրվարի 28-ին վերադառնամ և գոտեմարտ անցկացնեմ Մայքլ Չենդլերի հետ։ Տեսնենք՝ ինչ կասի նա։ Ես RAF-ից (ըմբշամարտի կազմակերպություն) խնդրել եմ կազմակերպել մեր հանդիպումը, քանի որ UFC-ում նա փախչում է ինձանից»,- ասել է Ծառուկյանը Արիել … Read more

Բնակչության 34%-ը հնարավորություն չունի բավարար չափով ջեռուցել բնակարանը, մենք կփոխենք սա․ Մեր ձևով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News Բնակչության 34%-ը հնարավորություն չունի բավարար չափով ջեռուցելու իր բնակարանը։ Երբ քաղաքացին իր տանն ապահով ու տաք է, Հայաստանն ուժեղ է։ Այդ մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժումը։ «Մենք կփոխենք այս իրավիճակը»,- նշվում է հայտարարության մեջ։ Ավելին՝ տեսանյութում։   

Ուզում եմ, որ մենք օրինակ վերցնենք այս ընտանիքից՝ որպես բոլոր պատերազմներին մասնակցած ընտանիքի հայր, հայի կերպար Գագիկ Հովհաննիսյանից և իր տիկնոջից. Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատմել է Հովհաննիսյանների ընտանիքի մասին. «Ուզում եմ ձեզ ներկայացնել մեր ժամանակի հերոսներին՝ տիկին Արմենուհին և Գագիկը։ Ինչո՞վ են նրանք հերոս մեզ համար։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, նրանք երկուսով որոշում են կայացրել, երդվել են, որ իրենց զոհված ընկերների անուններով կունենան երեխաներ, որպեսզի հայ ազգը շարունակի իր կյանքը և այդ … Read more

Մի շարք հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, համագործակցելով Ագարակի սահմանային վերահսկողության բաժանմունքի ծառայողների հետ, սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Մեղրիի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 49-ամյա մի տղամարդու:Նա 2024 թվականի դեկտեմբերի 1-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության, խարդախության, փաստաթղթեր կեղծելու և կաշառքի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Կապանում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mitsubishi»-ն․ կա 1 զnհ, 1 վիրավnր

Հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում, թիվ 17/4 հասեցի դիմաց բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 71-ամյա Էմիկ Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 35-ամյա Արթուր Ն․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, սակայն … Read more

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մեղրու լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի … Read more

«Կենդանական աշխարհից տարբեր մանր-մունր ներկայացուցիչներ կան այն խցում, որտեղ Նարեկը մնում է»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ տեսակցեցի հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին»։ Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում նշում է․ «Սամսոնյանի ինքնազգացողությունը նորմալ է, ոգին տեղն է․․․, բայց Արմավիր ՔԿՀ-ում կալանավորների պահման պահմանները լավը չեն․․․ Ինձ առաջին հերթին այս վիճակն է մտահոգում։ Ինչքան էլ խոսում ես մարդու հետ, տրամադրությունը տեղն է, բայց կենդանական աշխարհից շատ … Read more

Անթալիայում ընթացող մրցաշարում թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է թուրք մրցակցին

Անթալիայում ընթացող ITF-ի W35 2-րդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը որակավորման առաջին փուլում հաղթել է թուրք մրցակցին, հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։ Երկու սեթում հայ թենիսիստուհին 6։4, 6։2 հաշվով հաղթել է Թուրքիան ներկայացնող Էսիլա Տոկլուին։ Երկրորդ փուլում Ազիզյանը կմրցի ռուսաստանցի Ուստինյա Լեկոմցեվայի հետ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը պայքարը կսկսի 2-րդ փուլից, որտեղ կմրցի Սերբիայի … Read more