
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ տեսակցեցի հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին»։
Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում նշում է․ «Սամսոնյանի ինքնազգացողությունը նորմալ է, ոգին տեղն է․․․, բայց
Արմավիր ՔԿՀ-ում կալանավորների պահման պահմանները լավը չեն․․․ Ինձ առաջին հերթին այս վիճակն է մտահոգում։ Ինչքան էլ խոսում ես մարդու հետ, տրամադրությունը տեղն է, բայց կենդանական աշխարհից շատ տարբեր մանր-մունր ներկայացուցիչներ կան այն խցում, որտեղ Նարեկը մնում է։
Ասում է՝ գոնե դրանք խոսել իմանային, իրենց հետ խոսեի»,-նշեց Մելիքյանը։
Փաստաբանը նաև հայտնեց, որ ստացել է կալանքը 3 ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը՝ նշելով, որ բողոքարկվելու է, քանի օր այն իրավական հիմքեր չունի։