Անթալիայում ընթացող մրցաշարում թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է թուրք մրցակցին

Անթալիայում ընթացող ITF-ի W35 2-րդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը որակավորման առաջին փուլում հաղթել է թուրք մրցակցին, հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։

Երկու սեթում հայ թենիսիստուհին 6։4, 6։2 հաշվով հաղթել է Թուրքիան ներկայացնող Էսիլա Տոկլուին։ Երկրորդ փուլում Ազիզյանը կմրցի ռուսաստանցի Ուստինյա Լեկոմցեվայի հետ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը պայքարը կսկսի 2-րդ փուլից, որտեղ կմրցի Սերբիայի ներկայացուցիչ Ելենա Մուզինչի հետ։

Leave a Comment