Ընդդիմությունը, ինչպես միշտ, սխալ էր․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Փաշինյանը Հայաստանը դարձրել է թույլ, անկարևոր երկիր միջազգային ասպարեզում, – ասում էր ընդդիմությունը։ Ընդդիմությունը, ինչպես միշտ, սխալ էր։

Նարեկ Սամսոնյանին քիչ առաջ վերջապես տեղափոխեցին հիվանդանոց. Մելիքյան (տեսանյութ)

22 Հունվար, 2026 14:43 Հասարակություն Նարեկ Սամսոնյանին քիչ առաջ վերջապես տեղափոխեցին հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Մանրամասները` տեսանյութում

Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթանակով է սկսել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը

Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթանակով սկսեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը: «B» խմբի առաջին խաղում մեր մարզիկները 2:1 հաշվով հաղթեցին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի թիմին: Խաղի ընթացքում պարտվելով 0։1 հաշվով` մեր ընտրանին հաղթեց Միհրան Դերմենջյանի դուբլի շնորհիվ։ Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 25-ին Չեխիայի հավաքականի հետ:

Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ԱԶԲ-ից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթաց

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից, գնահատվել է մոտ 675 մլն ԱՄՆ դոլար։ Հաշվի առնելով վերոգրյալը` … Read more

ԵԱԶԲ-ը Հայաստանում կանխատեսում է սպառողական գների կայունություն

Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրոտնտեսական զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարում Հայաստանում սպառողական ապրանքների գները կպահպանվեն նախորդ տարվա մակարդակում։ Կանխատեսվող գնաճը կկազմի 3,3%, ինչը տեղավորվում է Կենտրոնական բանկի սահմանած նպատակային միջակայքում՝ 3% ±1%։

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է ձերբակալվել․ ՔԿ – Live News

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հերքել է լրատվամիջոցներից մեկի այսօրվա հրապարակումը՝ նշելով, որ զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է միայն մեկ անձ, այլ ձերբակալվածներ չեն եղել։ ՔԿ խոսնակը հիշեցրել է, որ դեռ 2026 թվականի հունվարի 16-ին պաշտոնապես հայտնել է՝ նախաքննության ընթացքում ձերբակալվել է միայն 1 անձ, որը ներկայումս կալանավորված է։ «Վերահաստատում եմ՝ … Read more