ՀՀ-ում բարդ ճանապարհային իրավիճակ է․ Լարսը փակ է • Tribune.am

ՀՀ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մեղրու լեռնանցքը, Վանաձոր–Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, ինչպես նաև Լուսաշող–Լանջառ ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, … Read more

Ուիտկոֆը Դմիտրիևի հետ բանակցությունները գնահատել է որպես «շատ դրական»

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ բանակցությունները գնահատել է որպես «շատ դրական»։ «Մենք շատ դրական հանդիպում ունեցանք», – բանակցություններից հետո ասել է Ուիտկոֆը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է անցել հանդիպումը։ Ավելի վաղ Դմիտրիևը, Ուիտկոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, … Read more

Ենթակառուցվածք+բժշկական լավ թիմ + հասանելիություն. սա է մեր բանաձևը․ Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր»

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» պոլիկլինիկա, որն արդեն իսկ ներառված է վերանորոգման և հագեցման ծրագրում, ինչի արդյունքում քաղաքացիները կսպասարկվեն բարեկարգ պայմաններում: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է նախարարը։   «Թե´քաղաքացիների և թե´ բուժաշխատողների հետ անմիջական շփումները, նրանց ակտիվ մասնակցությունը ապահովագրության բարեփոխման գործընթացին անգնահատելի է:    … Read more

Փաշինյանը այցելել է ՔՊ Երիտասարդական կառույցի նորաբաց գրասենյակ

Փաշինյանը այցելել է ՔՊ Երիտասարդական կառույցի նորաբաց գրասենյակ (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու փաստով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

Փաստաբան, Մայր աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հայտնում է. Ինչպես հիշում եք, 2025թ. հոկտեմբերի 17-ին civic.am֊ը հրապարակել էր մի նյութ, որտեղ նշվել էր՝ «Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։»: Նույն աղբյուրում հրապարակվել է նաև հեռախոսային խոսակցությունների ձայնագրություն: Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ … Read more

«Փաշինյանը միամիտ չէ, հատուկ ծառայությունները «դոսյեներ» են դրել իր սեղանին, կաշառում է թիմին»․ Նորիկ Նորիկյան

«Ակնհայտ է հանրային դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, ինչի՞ համար պետք է Նիկոլ Փաշինյանը ձայների մեծամասնություն ստանա»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը՝ հավելելով, որ այս իշխանությունը պատրաստ չէ հեռանալու օրինական, ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Նրա խոսքով՝ Փաշինյանը կարմիր գիծ չունի, մինչև վերջ գնալու է, ամբողջ թափով պատրաստվում է ընտրություններին։ … Read more

Aurora News | Թրամփը չի մասնակցի Փարիզում կայանալիք G7 գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում այս շաբաթ այցելել Փարիզ՝ մասնակցելու իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի առաջարկած G7 արտակարգ գագաթնաժողովին։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակը։ Մակրոնն այս առաջարկը արել է Թրամփին ուղղված SMS հաղորդագրության մեջ, որը հետագայում ամերիկացի նախագահը տարածել է սոցիալական ցանցերում։ «Ես կարող եմ կազմակերպել G7 հանդիպում Դավոսից հետո՝ … Read more

«Մարտական խաչ»-ի կրկնակի ասպետ եմ, իսկ դուք ունեք մեկ խաչ, որին չեք հավատում. Աշոտ Երկաթը՝ տիրադավներին

Աշոտ Մինասյանը(Երկաթ) «Վարդաշեն» Ք.Կ.Հ-ից գրում է. «Խոսքս ուղղում եմ այն տիրադավ «սրբազաններին ովքեր խռովություն են բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ միանալով հայրենադավ իշխանությանը։ Ես ուզում եմ ներկայացնել այն տարբերությունները, որ ունենք ես եւ դուք այս կարճ, անցավոր կյանքում, այս դրախտային հայոց աշխարհի վրա։ Ես հավատացյալ եմ, Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր զավակ։ Կասեմ՝ ավելի շատ եմ կարդացել … Read more

Հայոց եկեղեցին պետք է անհապաղ կարգալույծ անի բոլոր ապստամբ հոգևորականներին. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com  Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանն անցյալ շաբաթ հրապարակեց խիստ վիճահարույց հայտարարություն, որը մեծ աղմուկ բարձրացրեց՝ խորացնելով Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա լարված հարաբերությունները։ Վերջերս արքեպիսկոպոս Տերտերյանը նաև համատեղ հայտարարություն էր ստորագրել ինն այլախոհ, այլ բարձրաստիճան հոգևորականների և Փաշինյանի հետ՝ կոչ անելով Գարեգին Բ Ամենայն … Read more

Ոչ թե ռազմական, այլ հիբիդային սպառնալիքներ. Արտաքին հետախուզության ծառայության կանխատեսումները

Ռազմաքաղաքական, ռազմական, տնտեսական և ենթակառուցվածքային հնարավորություններ, հիբրիդային սպառնալիքներ, միջազգային ահաբեկչություն. Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026-ի զեկույցը: Ռազմաքաղաքական ռիսկերից դիտարկվել են Հայաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Ուկրաինա, Իսրայել-Իրան, Մերձավոր Արևելք գործընթացները: Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում նշվում է, որ նոր առաջընթաց կգրանցվի սահմանագծման և սահմանազատման գործընթացում, ռիսկ է համարվում՝ այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» խոսույթը: Հեղինակ՝ Աննա … Read more