Երևանում «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ բшխվել են Երևան-Մասիս թիվ 456 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրшվորներ

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Այնթապի խաչմերուկում՝ «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Երևան-Մասիս թիվ 456 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։  Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և … Read more

Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին

Հունվարի 23-ին, ժամը 12։10-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հառիճ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում (մոտ 90 քմ): Հրդեհը մեկուսացվել … Read more

Aurora News | Արաղչին հայտնել է ցույցերի ժամանակ զոհվածների թիվը

Ավելի քան 3000 մարդ է զոհվել վերջին շրջանում Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: «Նրանցից ավելի քան 2400-ը քաղաքացիական անձինք և անվտանգության աշխատակիցներ են, 690–ը` ահաբեկիչներ»,- ասել է Արաղչին: Հիշեցնենք` ի սկզբանե Իրանում բողոքի ակցիաները սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ … Read more

Aurora News | Մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում․ ՊԵԿ նախագհը՝ կոռուպցիայի մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների համակարգման նպատակով, հանդիպել է հարկային և մաքսային ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի հետ: ՊԵԿ նախագահն ընդգծել է կոռուպցիոն երևույթների դեմ իր անզիջում դիրքորոշումը և դրա դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ կոռուպցիոն որևէ դրսևորում չի մնալու անարձագանք: «Կոռուպցիան և ստվերը չարիք են, և մենք այդ չարիքի դեմ … Read more

Համադասարանցին քարը դրել է ձնագնդիկի մեջ ու հարվածել 10-ամյա տղային՝ ճակատին պատճառելով վնասվածք

23 Հունվար, 2026 17:44 Հասարակություն Հունվարի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սուսաննա Շ․-ն և հայտնել, որ դպրոցից տուն վերադառնալիս, որդուն քարով հարվածել են, հաղորդում է Shamshyan.com–ը։ Կինը ոստիկաններին հայտնել … Read more

Ջրվեժ գյուղում մեքենաներ են բախվել․ կա զոհ

Հունվարի 23-ին՝ ժամը 16։25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում միմյանց են բախվել «Ֆորդ» և «Կամազ» ավտոմեքենաները։ Պատահարի հետևանքով «Ֆորդ» մեքենայի վարորդը մահացել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմին։

Ժողովուրդը ամեն ինչ գիտի. Ագնեսա Խամոյանը՝ Միքայել Մինասյանին

Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հանդես է եկել հրապարակմամբ, որտեղ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին մեղադրել է 2018-ի հեղափոխության համար պարարտ հող նախապատրաստելու մեջ։ «Իմ բոլոր սխալները մարդկային են. ի տարբերություն նիկոլականների՝ հայրենիք չեմ հանձնել, ի տարբերություն քոչարյանականների՝ չեմ ստեղծել հեղափոխության պարարտ գեոպոլիտիկ հող»,- գրել է նա: Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց … Read more

Բեգլարյան. Դժվար Ադրբեջանի տիրապետությունը հեշտ լինի նույնիսկ հոգեկան խնդիրներ ունեցողների ու տարեցների համար

23 հունվարի 2026 – 17:54 AMT PanARMENIAN.Net – Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, մեկնաբանելով Արցախից 11 անձի Հայաստան տեղափոխման վերաբերյալ տեղեկությունը, նշել է, որ իր տեղեկություններով մոտավորապես այդքան մարդ էր մնացել Արցախում։ «Իմ տեղեկություններով՝ մոտավորապես այդքան հայ էր մնացել Արցախում: Կապի մեջ չեմ եղել նրանց հարազատների հետ, բայց ենթադրելի է, թե ինչու են նրանք տեղափոխվել … Read more

Փաշինյանը նշել է հարկային մտածողությունը փոխելու կարևորությունը՝ հաշվի առնելով նոր իրողությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր: Ներկայացվել են հարկման համակարգերի բարելավման առաջարկությունները և ակնկալվող արդյունքները, քննարկվել են հարկային քաղաքականության լավարկմանն ու վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Կարևորվել է ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացումն ու կիրառվող գործիքակազմերի բարելավումը, որոնք կնպաստեն … Read more