Հունվարի 26-ին Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Կոնդ թաղամաս 34-243 առանձնատներ, Ռուսթավելու փողոց 68-98 առանձնատներ, Հյուսիսային պողոտա 3 շենք, Հին Երևանցու փողոց 2 շենք, Չարենցի փողոց 10-24 շենքեր, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00–17:00 Քեռու փողոց 35, … Read more

ԲԱՆԱՎԵՃ․ ՀՀ-ն միացավ Թրամփի Խաղաղության խորհրդին․ ի՞նչ հնարավորություններ և ռիսկեր կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 23.01.2026 | 21:30 Հայաստանը միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանոնադրության տակ ստորագրած 19 առաջնորդներից մեկն էր՝ նախօրեին Դավոսում կայացած խորհրդի առաջին գագաթնաժողովի ժամանակ։  Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու։ Այժմ, սակայն, նախագահ Թրամփն ավելի մեծ խնդիրներ է դրել՝ հայտարարելով, թե այն պետք … Read more

Ադրբեջանի քաղհասարակության անդամները դիմել են ԵԽԽՎ-ին՝ Բաքվի դեմ քայլեր ձեռնարկելու կոչով

Արտերկրում բնակվող Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կոչ են անում Եվրոպայի խորհրդին համատեղ լրացուցիչ ընթացակարգ սկսել Ադրբեջանի դեմ: Կոչը հնչել է «Վերջ դրեք բռնաճնշումներին Ադրբեջանում» արշավի կողմից: Նրանք պահանջել են անհապաղ միջամտել երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին։ Արշավի անդամները նշում են, որ Ադրբեջանը տասնամյակ շարունակ անտեսել է Եվրոպայի խորհրդի չափանիշներն ու պարտավորությունները, ինչի արդյունքում գրանցվել են … Read more

Այս օրենքը չի սահմանափակում դիտորդական կազմակերպություններին, այլ սահմանում է քաղաքական չեզոքության պահանջ. Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը խստացնում է դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքության և ֆինանսական թափանցիկության պահանջները, ոչ թե սահմանափակում է, այլ հստակեցում է մտցնում գործող օրենսդրության մեջ։ Factor TV-ի հետ զրույցում կարծիք է հայտնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ նախագիծն ամբողջությամբ արտահայտում է նաև իրենց կազմակերպության մոտեցումները։ … Read more

Կոռուպցիան համակարգում տեղ չունի․ մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների համակարգման նպատակով, հանդիպել է հարկային և մաքսային ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի հետ: ՊԵԿ նախագահն ընդգծել է կոռուպցիոն երևույթների դեմ իր անզիջում դիրքորոշումը և դրա դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ կոռուպցիոն որևէ դրսևորում չի մնալու անարձագանք: «Կոռուպցիան և ստվերը չարիք են, և մենք այդ չարիքի դեմ … Read more

Մենք այլևս ՌԴ-ի վասալը չենք. ինչու պետք է վախենանք. նրանք վաղուց են մտածում՝ ինչ անեն՝ մեզ կործանեն

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը Դավոսում «Խաղաղության խորհրդի» նիստին Հայաստանի մասնակցությունը շատ կարևոր է համարում: «Պետք է սրա համար ուրախանալ, ոչ թե սկսել՝ Նիկոլ Փաշինյանը աջ ձեռքով ստորագրեց, ձախ ձեռքով ստորագրեց․ մանկամտություն է»,- ասում է նա: Մեկնաբանելով ՌԴ արտաքին քաղաքականության երկարամյա գլուխ Սերգեյ Լավրովի և կրեմլյան խոսափող Սոլովյովի հայտարարությունները՝ ուղղված Հայաստանին և հայ … Read more

«60 տարեկանին մեր երկրում տեղ չեն տա»․ եվրոպական կարմիր լույս՝ ՀՀ-ում աշխատանքի իրավունքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

45 տարվա աշխատանքային փորձ ունեցող Լաուրա Զոզանյանը մեկ տարուց ավելի է՝ գործազուրկ է։ Քանաքեռ-Զեյթուն ծննդատան նորածնային բաժնի ավագ բուժքույրն էր։ Հիմնարկի աշխատանքի դադարեցումից հետո մնացել է անգործ․ ցանկանում է աշխատել, բայց բախվում է աշխատաշուկայի խոչընդոտներին։  Դեռևս 2024 թվականին Factor TV-ն անդրադարձել էր խնդրին, որ Քանաքեռ-Զեյթուն ծննդատան աշխատակիցները չեն ստանցել շուրջ 1 տարվա աշխատավարձը։ Լաուրան ասում … Read more

Պաշտոնյաների աշխատավարձը չի՞ բարձրացել․ թվերն ընդդեմ նախարարի. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արդարացրել է պաշտոնյաների պարգևավճարները՝ պնդելով, թե վերջին տարիներին նրանց աշխատավարձերը չեն փոփոխվել։ «Պետական պաշտոնյաների աշխատավարձը, մեծ հաշվով, վերջին 5-6 տարիներին չի փոխվել», – նշել է նախարարը։ Սակայն փաստերը հակառակն են ապացուցում։ Պաշտոնական աշխատավարձերի բարձրացումը Իրականում պետական պաշտոնյաների աշխատավարձերը ենթարկվում են բարդ հաշվարկի, որտեղ բազային դրույքաչափը բազմապատկվում է համապատասխան գործակցով։ Մինչև 2023 … Read more

Ընդդիմությունը թրքացումից վախենում է, բա ինչո՞ւ է Քոչարյանի օրոք 54 թուրքական կապիտալով ընկերություն բացվել․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» Հայաստանի անդամակցությանը, տարածաշրջանային կոմունիկացիաներին և ընդդիմության քննադատություններին։ Պատասխանելով հարցին, թե ինչ է փնտրում Հայաստանը Թրամփի նախաձեռնած խորհրդում, Եղոյանը նշել է․ «Այդ խորհրդում Հայաստանը փնտրում է խաղաղություն, կայունություն, առևտրաշրջանառություն, բարեկեցիկ զարգացում, ապաշրջափակում և այն ամենը, ինչ … Read more

Սաստիկ բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին

Հունվարի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ … Read more