Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին

Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին

Հունվարի 23-ին, ժամը 12։10-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հառիճ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում (մոտ 90 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:56-ին, մարվել՝ 13:31-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերի մոտ 30 քմ հատվածը:

Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment