Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հանդես է եկել հրապարակմամբ, որտեղ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին մեղադրել է 2018-ի հեղափոխության համար պարարտ հող նախապատրաստելու մեջ։
«Իմ բոլոր սխալները մարդկային են. ի տարբերություն նիկոլականների՝ հայրենիք չեմ հանձնել, ի տարբերություն քոչարյանականների՝ չեմ ստեղծել հեղափոխության պարարտ գեոպոլիտիկ հող»,- գրել է նա:
Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին. «Ես կարծում եմ, որ ժողովուրդը ամեն ինչ շատ լավ գիտի, տեսել է, հասկանում է և ապագայում էլ կտա իր գնահատականը»,-ասաց պատգամավորը։
