Ի՞նչ անուն տալ Փաշինյանի և ազգուրաց տիրադավների մասնակցությամբ կերտվող աղանդավորական հերձվածին

Մոտենում է այն պահը, երբ հասարակությունը ստիպված է լինելու անուն տալ Փաշինյանի նախաձեռնությամբ և անձնական ղեկավարությամբ, ինչպես նաև մի խումբ ազգուրաց տիրադավների շահադիտական մասնակցությամբ կերտվող աղանդավորական հերձվածին։ Քանի որ խոսքը ոչ թե հավատքի, այլ քաղաքական պատվերի մասին է, ստորև առաջարկում եմ այդ նորաստեղծ «եկեղեցու» 18 հնարավոր անուն, որոնցից ամենահարմարն ու դիպուկը, ինչպես միշտ, շուտով կընտրի … Read more

ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկնակի գործողություն իրականացնել Վենեսուելայում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հայտնել, թե արդյոք անձամբ շփվել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ, սակայն նշել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նրա հետ ազատ խոսում է իսպաներեն, և նրանց հարաբերությունները շատ ամուր են։ NBC News-ին տված հարցազրույցում ամերիկյան առաջնորդը հասկացրել է, որ ԱՄՆ-ը կարող է սկսել երկրորդ ռազմական գործողությունը Վենեսուելայում, եթե Ռոդրիգեսը … Read more

Իրանը կոշտ պատասխան է խոստացել երկրի ներքին գործերին միջամտության դեպքում

Իրանի պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարությունը կոշտ հայտարարությամբ է արձագանքել սպառնալիքների սրմանը և երկրի ներքին գործերին միջամտությանը՝ պաշտոնապես ուրվագծելով ընդունելիի սահմանները և զգուշացնելով ուժ կիրառելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը։ Փաստաթղթում նշվում է, որ Իրանի անվտանգությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և հանդիսանում են անանցանելի կարմիր գիծ, ազգային շահերի նկատմամբ … Read more

Ճաքեր «կամավորների կոալիցիայում»․ Ուկրաինան դարձել է ներքին վեճի պատճառ

«Կամավորների կոալիցիայի» ներսում Կիևին օգնության վերաբերյալ տարաձայնությունները խորանում են Փարիզի հանդիպման ֆոնին, հաղորդում է Le Figaro-ն։ «Սկանդինավյան երկրները և Ռուսաստանին սահմանակից պետությունները բողոքում են, որ իրենք անհամաչափ բեռ են կրում», — նշվում է հոդվածում։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Բալթյան և Սկանդինավյան երկրները մեղադրում են Ֆրանսիային և Գերմանիային Կիևին անբավարար աջակցության մեջ։ ՀՆԱ-ի համամասնությամբ Դանիան Ուկրաինային տասն … Read more

Եռաբլուրի եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ․ Սուրբ Ծննդյան խաչքավոր էր ընտրվել Արթուր Վանեցյանը (Լուսանկարներ)

Այսօր՝ հունվարի 6-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Պատարագի վերջում կատարվեց ջրօրհներքի կարգը, այնուհետև հավատացյալներին ներկայացվեց Խաչքավորը: Խաչքավոր էր ընտրվել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը մեծ ուրախությամբ էր ընդունել Տիրոջ նախախնամությունը։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։ Խաչն իջեցվեց ջուրը, ինչը … Read more

Սա՞ է այն երկիրը, որտեղ ցանկանում ենք ապրել մենք և նրանք, որ Բաքվի բանտում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․ ««Բանտում էի, և ինձ այցի եկաք…» Հիսուսի այս խոսքերը մեջբերված են Մատթեոսի Ավետարանում։ Ցավոք, մեզնից և ոչ ոք այսօր հնարավորություն չունի այցելելու ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ովքեր զրկված են Սուրբ Ծննդյան լուսավոր տոնը նշելու հնարավորությունից։ Վստահ եմ՝ մենք՝ նրանց օգնել ցանկացողներս, … Read more

Թույլ չենք տա այս ապօրինությունները․ պաշտպանելու ենք Եկեղեցու ազատությունը միջազգային հարթակներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Փաշինյանի կառավարության միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու գործերին ուղղակի հարձակում է ժողովրդավարության և Սահմանադրության վրա:Սա ինձ հիշեցնում է միայն մեկ պատմական նախադեպ՝ բոլշևիկյան բռնաճնշումներն ու նրանց կողմից եկեղեցին պառակտելու փորձերը:Ուզում եմ հստակ լինել՝ մենք թույլ չենք տա այս ապօրինությունները: Մենք պաշտպանելու ենք Եկեղեցու … Read more

Լևոն Արոնյանը 2025 թվականի լավագույն երեք մրցանակակիրների շարքում է – Armenia Today

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2025 թվականին վաստակած մրցանակային ֆոնդով աշխարհում զբաղեցրել է երրորդ տեղը, հայտնում է Chess.com կայքը։ Միջազգային խոշոր շախմատային մրցաշարերի եկամուտների տարեկան հաշվարկի համաձայն՝ Արոնյանը վաստակել է ավելի քան 750,000 դոլար, ինչը նրա լավագույն արդյունքն է վերջին չորս տարիների ընթացքում։ Մագնուս Կարլսենը գլխավորել է վարկանիշային աղյուսակը՝ վաստակելով գրեթե 1,5 մլն դոլար մրցանակային ֆոնդ և … Read more

Եկեղեցին փոփոխության կարիք չունի, այն սուրբ է և անարատ. մենք փոխելու ենք նվիրապետությունը. Տեր Արամ

«Եկեղեցին փոփոխության կարիք չունի, այն սուրբ է և անարատ: Մենք փոխելու ենք նվիրապետությունը՝ քահանաների մտածողությունը, որը Սուրբ գրքից կտրվել է: Բարձրաստիճան հոգևորականների մի խումբ կա, որի հիմնական նպատակը մարդկանց Աստծո խոսքով կերակրելն էր: Հիմա մենք տեսնում ենք, որ այդ բարձրաստիճան վերադասը մոռացել է իր անելիքների մասին, շեղվել է Սուրբ գրքից և անում է բաներ, որ … Read more

Մոսկվան հաջողություն է մաղթել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարին

Վենեսուելան պետք է երաշխավորի իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության՝ հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից; Նշվում է, որ Դելսի Ռոդրիգեսի՝ նախագահի պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելը ցույց է տալիս Հանրապետության կառավարության վճռականությունը՝ պահպանելու իշխանության ուղղահայաց կառավարումը և կասեցնելու սահմանադրական ճգնաժամի ռիսկերը: «Ռուսաստանը հաջողություն է մաղթում նրան ծառացած խնդիրների լուծման գործում, … Read more