Հարևան Իրանում շարունակում են ցույցերը, որոնք արդեն երկու ճամբարի են բաժանվել: Հակակառավարական ցուցարարների դեմ փողոց են դուրս ելել իշխանության աջակիցները: Թեհրանը արևմուտքի վարձկաններ է անվանում ազգային արժույթի և կտրուկ գնաճի ֆոնին փողոց դուրս եկած քաղաքացիների մեծ մասին՝ պնդելով, թե նրանք փորձում են «անկարգությունների» վերածել ազնիվ իրանցիների ակցիան: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն արձագանքել է երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ իրեն մեղավոր համարելով: