Եկեղեցու նկատմամբ ճնշում կա, վստահ եմ վեհափառը նախկին նախագահների
ազդեցության տակ է: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շվեյցարիայի թեմի
առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանը` մանրամասնելով թե
ինչու միացավ հայաստանյա սուրբ առաքելական սուրբ եկեղեցու բարեն նորոգման հայտարարությանը:
Հարցին, թե ինչու է եկեղեցին ակտիվ մասնկացում քաղաքականությանը,
նշեց. «Հավանաբար ճնշում կա, ընթացքը այդպես ցույց կտա. «25 տարի այս նույն կաթողիկոսն էր և ոչ մի ձայն
չկար քաղաքականության մասին և հիմա
հանկարծ որոշեցին ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին: Ես
թերևս մտածում եմ, որ իր (նկատի ունի Կտրիճ Ներսիսյանի) վրա ճնշում
կա: Հավանաբար ճնշում կա և ինքը պետք է բացահայտ խոսի և արտահայտվի և իր ժողովրդին
բացատրի: Երբ Բագրատ սրբազանը վարչապետի հրաժարականը պահանջեց որքանով էր դա ճիշտ, որքանով էր տեղին և ինչու վեհափառ հայրապետը չսաստեց
նրանց առաջին
օրվանից, ինչու թույլ տվեց հոգևորականներին ծայրեղությամբ
մխրճվել քաղաքականության
մեջ»:
Սրբազանի խոսքով` իր հայտարարությանը միանալու պատճառներից մեկը,
որ մեր եկեղեցին իրապես բարեկարգության կարիք ունի. «Վերջին վեց ամիսներին հետևում
էի հայրենիքում տեղի ունեցող տհաճ դեպքերին: Լինելով 43 տարվա հոգևորական, եկեղեցու ներսում տիրող անկանոնություն,
հակակոնական բազմաթիվ գործընթացները տեսնելով
չէի կարող չմիանալ վարչապետի կոչին, որը բխում է հայրենիքի շահից:Եկեղեցին պետության
և իշխանության կողքին լինելու փոխարեն, քաղաքական հայտարարություններ է անում, դա ինձ
անհանգստություն էր պատճառում»:
Նա նաև ափսոսանք հայտնեց, որ չորս հոգևորական է բանտարկված, որոնց
հետ ինքը մտերիմ
է. «Նրանցից մեկին ` Միքայելին, որին 35
տարի ճանաչում եմ, հաճախ էինք կապի
մեջ և հաճախ կզրուցեինք և ես ասում է`
սրբազան այդ արտահայտություններդ չափավորիր, շատ խիստ և վտանգավոր արտահայտություններ ես անում, ճիշտ չէ սպառնալ, հեղաշրջում կատարել… եկեղեցուն, հոգևորականին դա պատիվ չի բերում: Մենք պետք է խաղաղասեր լինենք»: