«Մեր եկեղեցին ապացուցել է, որ ինքն այն միջնաբերդն է, որը բոլոր մյուս պարիսպների փլվելուց հետո կարողացել է իր շուրջը համախմբել ու պահել հայությանը». Գագիկ Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում, պատասխանելով հարցին, թե իր վարած հակաեկեղեցական քաղաքականությամբ մինչև ուր է գնալու Նիկոլ Փաշինյանը, ասաց. «Մինչև այնտեղ, մինչև որտեղ կհանդուրժի հայ ժողովուրդը։ Իսկ եթե սկզբից գանք, դասագրքային ճշմարտություն է, որ գունավոր հեղափոխությունների ժամանակ այդ հեղափոխություններն իրականացնողներն ու նրանց տերերը ունեն մի առանցքային գերխնդիր՝ վերացնել բոլոր էլիտաները, բոլոր հեղինակությունները։ Իրենք … Read more

Բայղուշություն են անում ՀՀ-ն Ռուսաստանի մի «տեղը մտցնելու համար», խայտառակ ձևով պարտվելու են

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ԹՐԻՓՓ նախագծով Հայաստանին հասանելիք 26 տոկոս մասնաբաժինն արդեն իսկ մեծ թիվ է: «Մենք լավագույն դեպքում պետք է ստանայինք 5-7 տոկոս, բայց ամերիկացիք մեզ հարգեցին։ Ասացին՝ 100 տոկոսով ներդրում  կանենք, բայց Հայաստանը մեզ համար կարևոր է։ Այդ 26 տոկոսը ստրատեգիայի համար տվեցին։ Անկեղծ եմ խոսում, … Read more

Վազգեն Միրզախանյանը խոչընդոտել է Թուրքիայի դեսպանատան առաջ հայերի ակցիաներին. Ա. Միրզոյան

Վագեն Միրզախանյանը խոչընդոտել է Թուրքիայի դեսպանատան առաջ հայերի ակցիաներին. Ա. Միրզոյան ՆյուԴեյ.am-ը Թբիլիսիում զրուցել է հասարակական գործիչ, «Վրաստանի հայ համայնք» ՀԿ նախկին նախագահ Արթուր Միրզոյանի հետ: Նա անդրադարձել է Փաշինյանի և տիրադավ եպիսկոպոսների հայոց եկեղեցու դեմ ուղղված քայլերին` հիշեցնելով որ Վրաստանի հայ համայնքը առաջիններից էր, որ ընդդեմ ազգադավ գործողությունների բողոքի ակցիա իրականացրեց: Նա անդրադարձավ նաև … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ Սուրեն Պապիկյանը կգնա Ազգային ժողով․ ինչ օրենք է քննարկվելու

ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը փետրվարի 4-ին ժամը 11։00-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն պապիկյանը կզեկուցի Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Օրենքի հիմնավորումն ըստ ԱԺ կայքում տեղադրած փաստաթղթերի հետևյալն է․ «Կարճ … Read more

Համաձայն եմ ապրել մի ՀՀ-ում, որտեղ թալանչին ես եմ․ դա կլինի ամենաերջանիկ պետություններից մեկը․ Արմեն Աշոտյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Factor TV-ի հետ  զրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի հնարավոր մասնակցությանը և արտաքին քաղաքական հարցերին։ Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը և հնարավոր կոալիցիաներին՝ Աշոտյանը նշել է, որ վերջնական որոշում դեռևս չկա։ «Դուք շատ լավ հասկանում եք, որ մենք դեռ չունենք որոշում մասնակցելու խորհրդարանական ընտրություններին․․․ Մեր մոտ որոշումների … Read more

«Ուրարտուն» կխաղա Ուզբեկստանի հավաքականի հետ

Երևանի «Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում կանցկացնի 5 ստուգողական հանդիպում։ Երևանյան թիմի մրցակիցների թվում Ուզբեկստանի ազգային հավաքականը և ակումբներ Չինաստանից, Ղազախստանից, ԱՄԷ-ից։ ​Խաղացանկը այսպիսին է․ ​30 հունվար՝ «Ուրարտու» — Ուզբեկստանի ազգային հավաքական 4 փետրվար՝ «Ուրարտու» — «Ցինդաո» (Չինաստան) 8 փետրվար՝ «Ուրարտու» — «Չժեցյան» (Չինաստան) ​12 փետրվար՝ «Ուրարտու» — «Ելիմայ» (Ղազախստան) ​12 փետրվար՝ … Read more

Փոթորկի բարձրակետը

– Ես ձեր երկուսի հետ եմ: Առաջ ընթացեք աներկյուղ: Ես եմ պարգևում առողջություն ու զորություն, խիզախություն ու հանգստություն, երջանկություն ու ուրախություն…

ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել մի քանի հոգևորականի կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի տեղեկությունների առնչությամբ

Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «եկեղեցու մի քանի հոգևորականի կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։  «Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին»,- … Read more

Մենք հրավիրում ենք բոլոր 196 երկրներին. ՇՄ նախարարը՝ COP17-ին Ադրբեջանի և այլ երկրների մասնակցության մասին

1lurer.am COP17-ի անդամ երկրները 196-ն են: Հրավիրող կողմը ոչ միայն Հայաստանն է. մենք հյուրընկալում ենք և նախագահում ենք միջոցառումը: Այնպես չէ, որ սա միայն Հայաստանի միջոցառումն է, սա համաշխարհային միջոցառում է: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի ներկայացուցիչներ միջոցառման շրջանակում Հայաստան ժամանելո՞ւ են:   … Read more