Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները Հայաստան չեն հասել, ու մարդիկ ստիպված են մաքսատուրք վճարել․ պատգամավոր

Ինձ են դիմել մի խումբ քաղաքացիներ՝ ահազանգելով, որ լոգիստիկ խնդիրներով պայմանավորված՝ դեռևս ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Բանն այն է, որ երբ դեռ ամիսներ առաջ մեր քաղաքացիները երրորդ երկրներից ձեռք էին բերում էլեկտրոմոբիլներ, չկար մաքսատուրքի … Read more

Aurora News | Զախարովան Զելենսկու հայտարարությունները հիվանդ մարդու զառանցանքներ է անվանել

Մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու ընտրությունները հետաձգելու մասին հայտարարությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ դրանք պարզապես հայտարարություններ չեն։ «Գիտեք, Զելենսկու ասածները պարզապես հայտարարություններ չեն, դրանք հիվանդ մարդու զառանցանքներ են», – լրագրողներին ասել է նա՝ հավելելով, որ «մենք հասկանում ենք, թե ինչ է նրա հետ պատահել»։

Եղեգնաձորում բшխվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրшվոր

Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում Երևան – Մեղրի  ավտոճանապարհի 122,5 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Գևորգ Մ․-ի վարած «Opel» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Եղիշե Բ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։  Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով … Read more

Բիչախչյանի գեղեցիկ գոլը «Կատովիցե»-«Լեգիա» խաղում

Լեհաստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում տեղի է ունեցել «Կատովիցե» – «Լեգիա» հանդիպումը։ Խաղի 26-րդ րոպեին հաշիվը գլխի գեղեցիկ հարվածով բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Հետագայում սակայն դաշտի տերերը կարողացել են պատասխան գոլը խփել։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ GKS Katowice 0-1 Legia Warszawa – Vahan Bichakhchyan 26′ (Ekstraklasa)byu/4gjdtokurwa insoccer

«ՀԱԵ-ի պաշտպանության հայտարարությունը շռնդալի ապտակ էր վարչախմբին, հատկապես՝ Փաշինյանին»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԲԱՐ՝ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՊՏԱԿՄիջազգային ասպարեզում բացառիկ ճանաչում ունեցող ութ հայ երևելիների՝ Նուբար Աֆեյանի, Էնթոնի Բարսամյանի, Արա Դարզիի, Էրիկ Էսրայելյանի, Վահե Գաբրաշի, Վաչե Մանուկյանի, Ջոզեֆ Ուղուրլյանի և Պերճ Սեդրակյանի, Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության հայտարարությունը քաղաքական, բայց առավելաբար՝ բարոյական շռնդալի ապտակ էր վարչախմբին, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանին։Նախ, պարզապես ամոթալի … Read more

Թրամփը պատրաստվում է այցելել Վենեսուելա

14 Փետրվար, 2026 16:37 Միջազգային ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է այցելել Վենեսուելա։ «Ես պատրաստվում եմ այցելել Վենեսուելա»,- ասել է Թրամփը Սպիտակ տան հրապարակած ուղիղ եթերում ունեցած ելույթի ընթացքում Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները շատ լավ հարաբերություններ ունի Վենեսուելայի նախագահի հետ։ 

Հղում կատարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը՝ արդեն իսկ դիմել եմ Քննչական մարմնին. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ծանոթացել է իշխանական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, ըստ որոնց, իբրև, Սամվել Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու, կամ նույնիսկ հարցազրույց տալու սահմանափակում առկա չէ: «Ի դեպ, հղում կատարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը՝ արդեն իսկ դիմել եմ Քննչական մարմնին, որ նոր դիրքորոշում ստանամ: Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. թող նույն իրավապահներն … Read more

Մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար․ պատրաստ ենք հենց վաղն էլ այն ստորագրել․ Պապոյան

Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, և հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել հենց վաղը. ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին,  թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում նշել է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը «ուղղված չէ»։ «Այստեղ նորություն չկա այն իմաստով, որ … Read more

Բուն Բարեկենդանը՝ փետրվարի 15-ին. Մեծ Պահքի սկիզբ

Փետրվարի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը։ Բուն Բարեկենդանը Մեծ Պահքի առաջին կիրակին է: Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի … Read more

Ալե՛ն, հասկանում եմ, որ վախեցել եք, հասկացել եք, որ պարտվում եք․ այո՛, Հայաստանն ունենալու է ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան․ «Մեր ձևով» շարժման անդամ

«Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը հարց է բարձրացրել՝ եթե Ալեն Սիմոնյանն ու իր շեֆը համարձակվեին աշխարհի որևէ երկրում ռադիոտուն գրավեին՝ Ալեն Սիմոնյանից ի՞նչ տառ կմնար։ «Ալե՛ն, հասկանում եմ, որ վախեցել եք, հասկացել եք, որ պարտվում եք: Բայց ոչինչ, այո՛, Հայաստանն ունենալու է ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան»,- նշել է նա։ Ավելին՝ տեսանյութում։