ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Աբովյան համայնքի բնակիչների հետ հանդիպում կունենա

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորները հունվարի 25-ին՝ ժամը 13:00-ին, Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի դահլիճում  հանդիպում կունենան Աբովյան համայնքի  բնակիչների հետ։

Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, գրելով՝ «Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ, սիրով սպասում ենք ձեզ»։

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել, անցյալ շաբաթ նրանք Գեղարքունիքի մարզում էին:

Leave a Comment