«Մի իշխանիկի ձեռքի գործիք են դարձել»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Կաթողիկոսի հրաժարական պահանջող եպիսկոպոսների մասին

«Ես անձամբ և մեր ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչում այլևս պարոն Նիկոլին՝ որպես վարչապետ»,-Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի բակում Սուրբ Ծննդյան հայրապետական սուրբ և անմահ պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա խախտման, դավաճանման մեջ է․ «Իր սեփական երդումը՝ որպես վարչապետ առոչինչ է։ Իսկ սրբազաններն իրենց համոզելով, որ … Read more

Սրբավայր ներխուժելը  վկայում է պետական մտածողության լուրջ խաթարման մասին․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Անդրադառնալով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տարածած հայտարարության մեջ այս մասին ասել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որն անազատության մեջ է 2025 … Read more

«Հոգևորականների մուտքը Եկեղեցի խոչընդոտելը քրեորեն պատժելի է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանության զոռբայությամբ, Թալինի Եկեղեցում կարգալույծ եղածի կողմից անցկացվող միջոցառումը պատարագ չի կարող համարվել, իսկ հոգևորականների մուտքը Եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է:Ըստ այդմ՝ տեղի իշխանությունների խմբակը, Թալինի եկեղեցում գտնվող ոստիկաները, գործում են օրենքից դուրս:Իշխանության կողմից նախաձեռնվող միջոցառումը, որը ոչ մի … Read more

«Վիեննայում անդադար ուզում եմ լսել դասական երաժշտություն». Թամարա Պետրոսյան

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն ինստագրամյան իր էջում կիսվել է Ավստրիա կատարած այցի տպավորություններով: «Առաջին անգամ չեմ Վիեննայում, բայց առաջին անգամ զգացի, որ այդ քաղաքում անդադար ուզում եմ լսել դասական երաժշտություն, չես կշտանում, այն ամենուրեք է, անգամ շնիցելի մեջ: Այնպես որ, բարի ախորժակ բոլորին և բարի ընթացք ձիուկին»,- գրել է Թամարա Պետրոսյանն ու կիսվել լուսանկարներով:

Կրակոցներ Վենեսուելայի նախագահական նստավայրի մոտ

BNO News-ի փոխանցմամբ՝ կրակոցների ձայներ են գրանցվել Վենեսուելայի՝ Կարակասում գտնվող նախագահական պալատի մոտ։Կրակոցները տեղի են ունեցելմ Վենեսուելայի նախագահական պալատի մոտ։ Դեպքի հանգամանքները պարզ չեն։ Radio Noticias Caracol-ի աղբյուրները հաղորդում են տարածքում գտնվող կառավարական գործակալությունների տարհանման մասին: Ռադիոկայանի տվյալներով՝ տարածքի վրայով, հնարավոր է, թռչել են անօդաչու թռչող սարքեր, որոնք, ենթադրաբար, ակտիվացրել են ՀՕՊ համակարգը: Ֆրանսիական AFP … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Սուրբծննդյան պատարագ՝ Մայր Աթոռում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ տեղի է ունենում Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագը։ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Նախօրեին բոլոր եկեղեցիներում տեղի է ունեցել ժամերգություն, ապա Ճրագալույցի պատարագ։

Սուրբ Ծննդյան պատարագ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. մասնակցում է վարչապետը. ուղիղ

Սուրբ Ծննդյան պատարագ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. մասնակցում է վարչապետը Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում․    Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Այսօր մոլորակների արեգակնային շքերթ կլինի. հաջորդը՝ 23-րդ դարում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է. «2026 թվականի հունվարի 6-7-ի գիշերը սպասվող մոլորակների արեգակնային շքերթ, որ հաջորդ անգամ տեղի կունենա միայն 23-րդ դարում: Այդ պահին Արեգակը, Վեներան և Մարսը իրենց ուղեծրային շարժման արդյունքում կդասավորվեն մեկ գծի վրա՝ այդ մասին հայտնում է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղագիտության … Read more