Կրիշտիանու Ռոնալդուի սննդակարգը. ի՞նչ է ուտում և խմում մեծանուն ֆուտբոլիստը

Կրիշտիանու Ռոնալդուն պատմության ամենահայտնի և հաջողակ ֆուտբոլիստներից մեկն է, ում պրոֆեսիոնալիզմն ու մարզավիճակը զարմացնում են միլիոնավոր մարդկանց։ Նրա հաջողության կարևորագույն բաղադրիչը սնունդն է։ Ռոնալդուի սննդակարգը մանրակրկիտ մշակված է՝ հաշվի առնելով մարզումները, վերականգնողական գործընթացները և անձնական նախասիրությունները։ Այս հոդվածում մանրամասն կվերլուծենք, թե ինչ է ուտում և խմում Կրիշտիանուն, ինչ մթերքներ է նախընտրում, ինչպես է բաշխում սննդի … Read more

Փաշինյանի նոր հայտարարությունը` իր գիտակցված ու դավաճանական քայլերի վկան․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի նոր հայտարարությունը` իր գիտակցված ու դավաճանական քայլերի վկան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանը նշել է, որ Փաշինյանը հայտարարել է՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը «մերը չի եղել», այլև Հայաստանը «այլևս մերն է բացառապես իր քայլերի և գործողությունների արդյունքում»։ Ըստ ընդդիմադիր … Read more

Էրդողանն ու Թրամփը հունվարի 6-ին կքննարկեն Ուկրաինայի հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հունվարի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատրաստվում է քննարկել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ «Ես շարունակում եմ կապեր պահպանել և՛ Պուտինի, և՛ Թրամփի հետ։ «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովը տեղի կունենա երկուշաբթի օրը Փարիզում, և իմ անունից կմասնակցի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ես կրկին կխոսեմ Թրամփի հետ երկուշաբթի … Read more

Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարին 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլո Բուդանովին՝ Անդրեյ Երմակի փոխարեն, ով նոյեմբերին հրաժարական տվեց՝ կոռուպցիոն սկանդալի և իր տանը կատարված խուզարկությունների ֆոնին։ «Ուկրաինան այժմ պետք է ավելի շատ կենտրոնանա անվտանգության հարցերի, պաշտպանական և անվտանգության ուժերի զարգացման, ինչպես նաև բանակցությունների դիվանագիտական ուղու վրա, և նախագահի գրասենյակը, առաջին հերթին, կծառայի այս խնդիրների կատարմանը։ Կիրիլոն ունի մասնագիտացված փորձ այս ոլորտներում և բավարար ուժ՝ արդյունքների հասնելու համար», – գրել է Զելենսկին։ Բուդանովը դեռևս չի մեկնաբանել նախագահի հայտարարությունը։ Ըստ սոցհարցումների՝ նա Ուկրաինայի ամենաբարձր վարկանիշն ունեցող պաշտոնյաներից է՝ նախագահ Զելենսկուց ու ԶՈւ նախկին ղեկավար, այժմ Մեծ Բրիտանիայում դեսպան Վալերի Զալուժնիից հետո։ Զելենսկին դեռ չի նշել, թե ով է փոխարինելու Բուդանովին հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում։   «Ազատություն»

Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ն ագրեսիվ քայլ անի․ Թեհրանի պատասխանը Թրամփին

https://arm.sputniknews.ru/20260102/irany-kharvatsi-amerikjan-bazanerin-ete-amn-n-agresiv-qajl-ani-tehrani-pataskhany-trampin-97432502.html Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ն ագրեսիվ քայլ անի․ Թեհրանի պատասխանը Թրամփին Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ն ագրեսիվ քայլ անի․ Թեհրանի պատասխանը Թրամփին Sputnik Արմենիա Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հրապարակային խոստովանությունից հետո ամերիկյան զինված ուժերն օրինական թիրախ են կդառնան Թեհրանի համար։ 02.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-02T18:09+0400 2026-01-02T18:09+0400 2026-01-02T18:09+0400 իրանի իսլամական … Read more

Շվեյցարիայում հնգօրյա սուգ է հայտարարվել Կրան-Մոնտանայի ողբերգության զոհերի հիշատակին

Շվեյցարիայում հնգօրյա սուգ է հայտարարվել Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի ակումբում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։ Ամանորի գիշերը բռնկված հրդեհի զոհ է դարձել մոտ 40 մարդ, ավելի քան 115-ը ստացել են լուրջ այրվածքներ, հաղորդում է Reuters-ը։ Նրանցից շատերը 20-29 տարեկան երիտասարդներ են։ Իրավապահները արդեն բացառել են ահաբեկչության կամ հրկիզման վարկածը, ըստ քննիչների՝ ողբերգությունը ամենայն հավանականությամբ տեղի է … Read more

Եվրոպան քննարկում է շուրջ 15 հազ․ զինծառայող ուղարկել Ուկրաինայում հնարավոր հրադադարի վերահսկման համար

Մի քանի եվրոպական պետություններ Ուկրաինայում հնարավոր հրադադարի ռեժիմն ապահովելու ծրագրեր են մշակել։ Ինչպես հայտնում է Welt պարբերականը, համաձայնությունների ձեռքբերումից հետո առաջին վեց ամիսների ընթացքում Եվրոպան կարող է 10–15 հազար զինծառայող ուղարկել։ Ըստ պարբերականի տվյալների, խոսքը վերաբերում է հենց եվրոպական երկրների ռազմական ներկայությանը, այլ ոչ թե ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո առաքելությանը։ Նախատեսվում է, որ այդ … Read more

Ուկրաինայի նախագահի գրասենյակը կգլխավորի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի նախագահի գրասենյակը։ Վերջինս տեղեկացրել է, որ ընդունել է առաջարկը: Մինչև 2025 թվականի նոյեմբերի վերջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Անդրիյ Երմակը։ Նա հրաժարական է տվել ուկրաինական ատոմակայանների օպերատորի՝ «Էներգոատոմի» շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Կիրիլ Բուդանովը ուկրաինական հետախուզությունը ղեկավարում է … Read more