Ադրբեջանը հայտնում է, թե կանխել է «Իրանի ահաբեկչական հարձակումը»
6 Մարտ, 2026 22:03 Միջազգային Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Իրանն ահաբեկչական հարձակումներ էր նախապատրաստում Ադրբեջանում. թիրախների թվում էին Բաքու-Ջեյհան նավթամուղը, Իսրայելի դեսպանատունը և Աշկենազի սինագոգը։ Ահաբեկչությունը կանխվել է:Հաղորդվում է, թե Ադրբեջան է ուղարկվել երեք պայթուցիկ սարք։ Դրանք վնասազերծվել են, իսկ դրանց փոխանցումն այլ անձանց կանխվել է։