Փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին

Փաստաբանը Զարուհի Փոստանջյկանը նոր մանրամասներ է հայտնում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան։ «Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ եւ նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան, իսկ այս ՔԿՀ–ում … Read more

Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է քաղբանտարկյալ, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ակնհայտորեն հանցանք չհանդիսացող արարքի համար․ հայտարարություն

Մեր գործընկեր Ռուբեն Մելիքյանը մեզ ներկայացրել է մեդիագործիչ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդման, ինչպես նաև նրա հացադուլի և առողջական վիճակի հետ կապված անհրաժեշտ մանրամասներ։ Ներկայացված փաստերի հիման վրա հայտարարում ենք. 1) ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևի իմաստով Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է քաղբանտարկյալ, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ակնհայտորեն հանցանք չհանդիսացող արարքի համար։ 2) … Read more

Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի պատճառով եվրոպական երկրների նկատմամբ 10% մաքսատուրքերի սահմանման մասին

Վաշինգտոնի վարչակազմը 10% մաքսատուրք է սահմանում Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ֆինլանդիայի և Նիդեռլանդների նկատմամբ: Մաքսատուրքերն ուժի մեջ կմնան մինչև Գրենլանդիան Միացյալ Նահանգների կողմից ձեռք բերելու վերաբերյալ համաձայնության հասնելը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Սկսած 2026 թվականի փետրվարի 1-ից՝ վերը նշված բոլոր երկրների (Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, … Read more

«Ինձ համար էլ է շատ բարդ, որովհետև կյանքիս շատ կարևոր հատված՝ մոտ 35 տարի շատ ակտիվ եթերում եմ եղել»․ Զառա Արամյանի վերջին հարցազրույցը

Tert.am Life-ը գրում է. Հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի առողջական խնդիրների մասին լուրերը դեռ նախորդ տարի տարածվեցին համացանցում: Այդ ընթացքում և՛ Զառան, և՛ նրա դուստրը՝ Էլեն Գասպարյանը հրաժարվում էր մանրամասներ հաղորդել: «Շնորհակալ եմ երկրպագուներիս, որ մտահոգված են իմ լինել չլինելով: Չեմ կորել, բավական ակտիվ եմ սոցիալական ցանցում և … Read more

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «Դրական». ԱԳՆ

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «Դրական» և հաստատելով վարկանիշը «BB-» մակարդակում:    «Սա հավաստում է, որ Հայաստանի որդեգրած քաղաքականությունն ու ինստիտուտները, տնտեսական զարգացումը, խաղաղության և փոխկապակցվածության օրակարգի իրականացումն արժանանում են ճանաչման և ամրապնդում են վստահությունը միջազգային գործընկերների շրջանում»:    ՀՀ ԱԳՆ   … Read more

Սիրիայում Դամասկոսի ուժերի և քրդերի միջև համաձայնագրի խախտումների մասին լուրերից հետո բախումներ են սկսվել

Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքներից քրդական ուժերի դուրսբերումից հետո Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի գլխավորած կոալիցիայի՝ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) միջև բախումներ են սկսվել, հայտնում է Reuters-ը։ Ավելի վաղ, քրդերի հետ համաձայնագրի շրջանակներում, սիրիական բանակը սկսել էր վերահսկողություն հաստատել Հալեպի նահանգի՝ նախկինում SDF-ի կողմից վերահսկվող տարածքների նկատմամբ։ Կառավարական ուժերը մտել են Դեյր Հաֆեր, որը գտնվում է … Read more

Նորավանից մինչև Կապան ճանապարհը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Հունվարի 17-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, Նորավանից մինչև Կապան ճանապարհը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։   Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։   Աշոցքի, Անիի, Թալինի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։   Ապարանի, Արագածի, Սևանի,  Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, … Read more

Դոնալդ Թրամփը Եգիպտոսի և Թուրքիայի առաջնորդներին հրավիրել է միանալ իր «խաղաղության խորհրդին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահ Էրդողանին հրավիրել է դառնալ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ. գրում է «Թուրքիան այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը՝ նկատառմամբ, որ «Խաղաղության խորհուրդը» Գազայի անվտանգության և վերակառուցման ապահովման համար է ստեղծվում։ Ավելի վաղ «Ալ Ջազիրան» հայտնել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսի և Թուրքիայի առաջնորդներին հրավիրել է միանալ իր «խաղաղության խորհրդին»՝ վերահսկելու Գազայի … Read more

ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը եւ բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի ծնողներին՝ հաշտության գալու համար․ «Ա1+»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բարեկամական լուծում է առաջարկել ՀՀ կառավարությանը եւ բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի ծնողներին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը: 19-ամյա հետախույզ Արթուր Ղազարյանն, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է գլխուղեղում կայծակնային արագությամբ առաջացած ուռուցքից: Ըստ գործի նյութերի՝ 2010 թ. դեկտեմբերի 17-ի գիշերը, ժամը … Read more