Նորավանից մինչև Կապան ճանապարհը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է


Հունվարի 17-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, Նորավանից մինչև Կապան ճանապարհը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։


 


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


 


Աշոցքի, Անիի, Թալինի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։


 


Ապարանի, Արագածի, Սևանի,  Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


 


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


 


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Դիտումների քանակ1

Leave a Comment