Ցանկացած սխալ քայլը կամ փոքր անուշադրությունը կարող են խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք. ՆԳՆ

Տոնական օրերը լի են շտապողականությամբ ու ամեն ինչ հասցնելու ցանկությամբ։ Սակայն հենց այդ վազքի ժամանակ է, որ հաճախ անտեսում ենք ամենակարևորը՝ անվտանգությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳ նախարարությունը: «Շտապելն արդարացում չէ օրինազանցության համար․ փողոցը չթույլատրված հատվածով անցնելը կամ արագության գերազանցումը վտանգում են ոչ միայն մեր, այլև մեր հարազատների կյանքը։ Ցանկացած սխալ քայլը կամ փոքր … Read more

Ձորագյուղում հայրը շմոլ գազից թունավորվել է, երիտասարդ որդին՝ մահացել

Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Ձորագյուղ բնակավայրում Նոր տարվա գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել հոսանքազրկման պայմաններում։ Լույսի երկարատև բացակայության պատճառով ընտանիքի հայրը և որդին փորձել են էլեկտրաէներգիա ստանալ ագրեգատորի միջոցով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ագրեգատորը գործարկելու ընթացքում 26-ամյա որդին շմոլ գազից թունավորվել է և մահացել։ Հայրը տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը ծանր է։ Հայտնի է, որ մահացած … Read more

Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. ահազանգ

Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգեւորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի եւ տեղի կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։ Համայնքապետի հետ զրույցից հետո հոգեւորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար դուրս են եկել Եկեղեցուց։ Որից հետո, եկեղեցում համայնքապետի և կարգալույծ անձի ներկայությամբ «արարողություն» է կատարվել: Նրանց կողմից … Read more

Նեթանյահուն և նրա կինը Նոր տարին նշել են Թրամփի հետ Մար-ա-Լագոյի նստավայրում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կինը՝ Սառան, մասնակցել են ամանորյա ընդունելությանը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցկացրել Է Ֆլորիդայի իր Մար-ա-Լագոյի նստավայրում: Նեթանյահուին նկատել են Թրամփի եւ առաջին տիկին Մելանյա Թրամփի կողքին՝ գիշերը տեղի ունեցած տոնակատարությունների ժամանակ: Այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրապարակավ հաստատել էր, որ Իսրայելի վարչապետը ծրագրում է ներկա գտնվել միջոցառմանը:

Ծանր ժամանակները ստիպում են ավելի խմբվել, զգալ կողքինի ներկայությունը, համոզվել, որ մենակ չենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 1, 24News ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել, զգալ կողքինի արմունկը, շունչը, ներկայությունը։ Համոզվել, որ մենակ չենք։ Ներկա-բացակա անել մահաբեր 2020-ից հետո եւ ցայսօր.. Մարդիկ առավել քան երբեւէ ունեն հուսադրող խոսքի կարիք։ Ոչ թե սինթետիկ լավատեսության։ Կեղծ լավատեսությունը շռայլություն է, որ մենք, հայերս, մեզ թույլ տալ … Read more

Ուկրաինայում տեղակայվել է Գերմանիայի կողմից ֆինանսավորվող Patriot հակաօդային պաշտպանության երկու համակարգ

Ուկրաինայի քաղաքներն ու կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար տեղակայվել է ևս երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն այս մասին հայտնել է հինգշաբթի՝ հունվարի 1-ին։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի խոսքով՝ դա հնարավոր է դարձել Կիևի և Գերմանիայի կառավարության միջև վերջերս կնքված համաձայնագրերի շնորհիվ։ «Patriot հակաօդային պաշտպանության համակարգերն այժմ պաշտպանում են Ուկրաինայի քաղաքներն … Read more

Հանրապետության տարածքում կան փակ ճանապարհներ․ ՓԾ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, … Read more